
Հյութ, որը 2 անգամ արագացնում է մազերի աճը

Կնոջ գեղեցկության առաջին զենքերից մեկը երկար և առողջ մազերն են: Որոշ կանայք չեն սիրում երկար մազեր, սակայն կան այնպիսիք, ովքեր երկար, գեղեցիկ և փայլուն մազեր ունեալու համար անում են հնարավորն ու անհնարինը:
Հոլիվուդյան որոշ աստղեր մազերին արագ աճ հաղորդելու համար օգտագործում են սոխի մեթոդը:
Մաշկաբանների կարծիքով, սոխը հրաշալի է մազերի համար և կողմնակի ազդեցություն չի թողնում գլխամաշկի վրա:
2-4 սոխ կտրատեք և քամեք հյութը: Ստացված հյութը քսեք մազերին և գլխին, զգուշորեն մերսեք: Թողեք մնա 15 րոպե կամ նույնիսկ 1 ժամ: Խորհուրդ է տրվում հյութը թողնել 1 ժամ, քանի որ այս դեպքում հյութն ավելի արդյունավետ կերպով է գործում: Ապա կարող եք լվանալ մազերը: Ամիսը 2 անգամ կրկնեք այս գործողությունը և կնկատեք փոփոխությունը:
Սոխի հոտից ազատվելու համար մազերը լվացեք շամպունով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը