
Բալի ցողունի օգտակար հատկանիշները

Գիտեի՞ք, որ բալի պոչերն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Գուցե երբևէ չեք մտածել այս մասին և պարզապես մի կողմ եք նետել դրանք: Այնուամենայնիվ, բալի պոչը կարող եք օգտագործել՝ որպես բորբոքված երիկամների և միզապարկի համար թուրմի բաղադրիչ: Ավելին, այս ըմպելիքն օգնում է պայքարել երիկամային քարերի դեմ և հրաշալի միջոց է փորլուծության դեպքում:
Healthyfoodstar կայքը ներկայացնում է այդ հրաշալի բուժիչ դեղամիջոցի բաղադրատոմսը:
Բաղադրություն
- 2թ/գ բալի կտրատած պոչեր
- 250մլ ջուր կամ կաթ
Պատրաստման եղանակը
Բալի պոչերի վրա լցրեք ջուրը կամ կաթը, խառնուրդը դրեք կրակին, որ եռա: Երբ խառնուրդը սկսի եռալ, իջեցրեք կրակը և շարունակեք եփել ևս մի քանի րոպե: Ապա կրակն անջատեք և թողեք խառնուրդը թրմվի 10րոպե՝ սրբիչով կամ այլ տաք բանով փաթաթած: Վերջում լուծույթը քամեք, խմեք դեռևս գոլ վիճակում, օրական 3 անգամ՝ ուտելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը