Ազատվեք չոր հազից
Եթե չոր հազ ունեք, դեղամիջոցներին դիմելու փոխարեն՝ ավելի լավ է՝ անմիջապես սկսեք բնական ճանապարհով բուժվել: Իսկ բնական միջոցներից ամենալավը չոր հազին օգնում է ռեհանը:
Ռեհանը համարվում է համեմունքների թագուհին, որն օգնում է լնդերի և բերանի խոռոչի բորբոքումների, մրսածության և հազի դեպքում: Ամեն օր ռեհանի մի քանի տերևներ օգտագործեք՝ որպես կանխարգելող միջոց:
Կարող եք նաև պատրաստել ռեհանի թեյ:
Ջուրը եռացրեք և լցրեք ռեհանի չորացրած տերևների վրա, թողեք խառնուրդը թրմվի 10 րոպե, քամեք և խմեք թեյը: Ամբողջ շաբաթ կանոնավոր կերպով խմեք այս թեյը:
Կարող եք նաև օգտագործել սխտորը՝ որպես բուժիչ միջոց: Մի քանի պճեղ սխտորը տրորեք, հյութը քամեք և վրան մի փոքր կիտրոնի թարմ հյութ ավելացրեք: Այս ամբողջը լուծեք ջրում: Օրը երկու անգամ խմեք այս ըմպելիքը:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ նուշն ունի այնպիսի բաղադրիչներ, որոնք պաշտպանում են իմունային համակարգը: Նուշի 9 հատիկներ աղացեք, խառնեք մեկ գդալ մեղրի ու մի փոքր կարագի հետ: Օրական 2-3 անգամ մեկ ճաշի գդալով ընդունեք ստացված խառնուրդից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը