Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 172, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45 675 է, մահվան դեպքերինը՝ 1192

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 675-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 911 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 281 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1192-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878 (մեկ օրում նվազել է 2-ով): Մեկ օրում արվել է 3372 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 234631 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930