Հերթական 30%-անոց պարգևատրումներն Ազգային ժողովում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է  պարգևատրումների մասին հերթական կարգադրությունը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս