Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 177, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 503-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 280 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1189-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 201 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 434, փաստացի բուժվողներինը՝ 2880 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 3450 թեստ Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 231 259 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930