Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունն առավելապես հասարակության ցածր կրթական ցենզի, արժեքային դեգրադացված համակարգի ու տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմադրողականության բացակայության շնորհիվ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանությունը, որի ներկայացուցիչներն իրենց հաղթանակը ներկայացնում են՝ որպես «ինտելեկտուալ ապուշների» դեմ հաղթանակ։
«Նույնը վերաբերում է Սև լճին, որը կարևոր դիրք է գրավում: Նրանք լավ աշխատում են իրենց համար: Ես էլի եմ ասել՝ Էրդողանը խոշորագույն թուրք քաղաքական գործիչ է և ամեն ինչ շատ ճիշտ է անում՝ իրենց շահերից ելնելով: Մենք չունենք մեր շահեր հասկացողությունը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է՝ որևէ շահ մենք չունենանք որևէ գործում: Այնպես որ, իրավիճակը բարդ է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
«Թուրք-ադրբեջանական խաղաղության բանաձևը տարբեր է խաղաղություն ասվածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք հաղթում են, անընդհատ են շարունակելու հաղթել՝ մինչև Հայաստանի քաղաքացու նվաստացում և տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթե, իհարկե, դիմացը չլինի արժանապատիվ խաղաղության բանաձև, ուստի այս զորավաժություններն ուժի ցուցադրություն են՝ ուղղված, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին»,- ասաց թուրքագետը։
Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։
«Եթե Նիկոլ Փաշինյանը բարեհաճեր գոնե մեկ էջ կարդալ այդ զեկույցից, նա կհասկանար, որ այդպիսի բան չի կարելի ասել, ամեն մի ժամը, որը մեր հայրենակիցներն անց են կացնում Բաքվում, դա նրանց համար ուղղակի դժոխք է, բոլորը դրա մասին գիտեն»։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ իր և ՍԴ նախկին դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի խախտված իրավունքները վերականգնելու համար ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ դեռևս վճիռ չկա։ Այս պահին բացատրությունների փուլ է ընթանում, այսինքն՝ դիմումի քննությունն ընթացքի մեջ է։
«Այդքան աջակցություն միանշանակ չունի, որովհետև վերջին 1.5 տարվա ընթացքում ես նկատում եմ ակնհայտ վատ վերաբերմունք ավագանու կողմից դեպի Մարության, անկախ նրանից, որ Մարությանն ընտրվել է մեկ անձի ռեյտինգի շնորհիվ, ավագանին, կարելի է ասել, նրան տանել չի կարողանում, և վաղուց՝ դեռևս 1-1.5 տարի առաջվանից, խոսակցություններ են պտտվում, որ Մարությանին պատրաստվում են անվստահություն հայտնել, նույնիսկ երկու անգամ հստակ ավագանու անդամներից մեկի անունը շոշափվեց: Հետպատերազմյան շրջանում՝ կապիտուլյացիայից հետո, Մարությանն ամբողջովին ընդհատակ անցավ:
Ավտոներկրողներին անհանգստացնում է Փոթի և Բաթում նավահանգիստներում մնացած իրենց մեքենաների ճակատագիրը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ ամիսներին հարցին լուծում ստանալու նպատակով բազում դիմումներ են ուղարկել ՊԵԿ ու կառավարություն, սակայն՝ անօգուտ:
Արարատի մարզի Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը նորից հայտնվել է կրակի ճիրաններում։ Ահազանգը տեսանյութով 168.am-ին է փոխանցել Վեդի քաղաքի բնակիչը, որի այգիները տանող ճանապարհն անցնում է հենց այդ աղբավայրի մոտով։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում:
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։
Հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից մի խումբ քաղաքացիներ գնացել էին Շիրակի մարզի Ազատան համայնք՝ պահանջելու համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի հրաժարականը։
Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանը չունի արտգործնախարար, չկան նաև արտգործնախարարի առաջին, երկրորդ և մնացած տեղակալները։ Լայն իմաստով, մեկ ամսից ավելի Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, ինչն իրականում չափազանց խորհրդանշական է ու արտահայտում է իրերի այն դրությունը, որն ընդամենն օրեր առաջ ձևավորվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Հարցին՝ Դուք ասել էիք, որ օլիգարխներից մեկը ուզում է ոռոգման համակարգը ձեռք բերել, բայց թույլ չեք տալու. հնարավո՞ր է, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները արհեստական են առաջացվում, որպեսզի ոռոգման համակարգը, ի վերջո, անցնի այդ օլիգարխին, նա պատասխանեց. «Իհարկե: Էն հեքիաթը գիտե՞ք, որ դևը նստում է ջրի վրա, քաղաքի ջուրը անջատում է: Կարծում եք՝ Փաշինյանի կողքը այդպիսի դև չկա՞. կա՛, որ թաթն ուզում է ամեն ինչի վրա դնել: Մի քանի հոգի կան, բայց ամենախոշորը կանի, որը երեք գլուխ ունի, և գյուղացու վրա ջրի գինը երեք անգամ կթանկացնեն: Իմ կարծիքով՝ դա չի լինի հայկական ընկերություն, կլինի որևէ այլ երկրում գրանցված, բայց հետևում թուրքական կապիտալն է լինելու»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
«Սրա ֆոնին փոխվում է Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ՌԴ-ի քաղաքականությունը, սրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ Ղարաբաղյան հակամարտության հարևանությամբ են գտնվում կամ գործում: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ՌԴ-ի համար որևէ անակնկալ զարգացում չի գրանցվում։ Արտացոլվում են այն ռազմաքաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորվել են վերջին տասնամյակների ընթացքում, և ակնհայտ է, որ Թուրքիայի ազդեցությունը, գործոնն Ադրբեջանում աննախադեպ է, աճելու է․ Թուրքիան տիրապետում է, տնօրինում, պարզապես դա ամրագրված չէ կոնկրետ համաձայնագրով, սակայն դրա ճանապարհին ռազմական փոխօգնության մասին Թուրքիայի հանձնառությունը կարևոր քայլ էր:
«Սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում»,- ասաց Փաշինյանը՝ որպես այս մարտահրավերից դուրս գալու ելք դիտարկելով բացառապես կաթիլային համակարգին անցումը։
Օրեր առաջ Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:
Ընտրությունների հաջորդ օրը հրավիրված հանրահավաքում՝ համարելով, որ այլևս ունի պողպատե մանդատ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերերին անհապաղ սկսել բանակցություններ՝ «գողացածը» վերադարձնելու համար, այլապես կգործի պետության թափանիվը։
«Ապագան էն ա, որ սաղիս երեխեքը սոված են մնալու». Ազատանում ևս ոռոգման ջուր չկա
Արտահերթ ընտրությունների ժամանակ 2 զարհուրելի բան եղավ. բոլորը շեշտում են, որ այդ օրը երեկոյան ՀՀ գրեթե բոլոր վայրերում հոսանքն անջատվել էր։ Բայց քիչ են խոսում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ ընտրությունները հայտարարեց, որ կա մոտ 2,6 մլն ընտրող, իսկ նման բան չի կարող լինել։ Նախորդ տարիներին, երբ մեր բնակչությունն ավելին էր, 2,6 մլն ընտրող չկար, այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից ավելի մեռյալ հոգիներ են: Իսկ սա հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն մինչև վերջ կեղծել, ինչը և տեղի ունեցավ:
«ԱԺ-ում առանց ընդդիմության մասնակցության և հավանության՝ չեն կարողանա ո՛չ փոփոխություն կատարել հանրաքվեով նախատեսվող հոդվածներում (այսինքն՝ դնել հանրաքվեի), ո՛չ էլ երկրորդ մասով նախատեսված այն հոդվածներով, որոնք Ազգային ժողովը ինքը կարող է փոփոխել։ Մեծամասնությունը չի կարող նախագահին իմպիչմենտի ենթարկել, եթե փոքրամասնությունը չմասնակցի, որովհետև, կրկին, երկու երրորդ չունի»։
Նախընտրական քարոզարշավի առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում և ապագայի ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ խոսում նախկին իշխանություններից, Արցախի 44-օրյա պատերազմից, դրա մեղավորներից և այլն, հիշեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։
Իհարկե, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն Փաշինյանի հետ աշխատում են, բայց Սյունիքում բազա ձևավորում է Ռուսաստանը: Սա վճռական փաստ է: Դինամիկ աշխարհաքաղաքական հավասարակշռություն է տարածաշրջանում, և ամեն բան կախված է ոչ թե նրանից, թե ինչպես մեր երկրները կաշխատեն, այլ, թե ինչպես համաշխարհային քարտեզը կձևավորվի: Մեր հնարավորությունները դրա վրա ազդելու քիչ են, բայց եռակողմ կոնտակտները կարող են որոշակի դեր ունենալ: Ամենալավը կլիներ, որ այս համագործակցությունը հնարավոր լիներ առանց արտաքին մասնակցության նաև, այդպես այդ համագործակցությունն ավելի կայուն կլիներ:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր էին հանվել հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, տրվել էին պատերազմի բռնկման հետևանքների գնահատականները, վերլուծության առարկա էին դարձել պատերազմի ընթացքի և հետպատերազմական զարգացումները։ Սակայն, փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն էական ազդեցություն այդպես էլ չունեցան որոշումների կայացման գործընթացի վրա։
Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, այլ՝ հայրենիքի և պետության նպատակներում։
Անցած հանգստյան օրերին և այսօր Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է իրենց ջրամատակարարումը։
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվեց, որովհետև կար հասարակության դեգրադացիայի, համատարած տգիտության խնդիր: