«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:
«Ցավոք, պետք է արձանագրենք այն իրականություն, որն այսօր ունենք Հայաստանում՝ վերընտրվեց և վերարտադրվեց այն իշխանությունը, որը հայրենավաճառությամբ էր զբաղվում և զբաղվում է ցայսօր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով՝ պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
Օրերս ադրբեջանական կայքերից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին շատ ուղիղ զգուշացվում էր՝ եթե չստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և շարունակի պնդել, որ ղաղաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և միայն այն կարգավորվելու դեպքում և Բաքվի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո է խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր, ապա Փաշինյանը կկորցնի ժողովրդի վստահության շնորհիվ ձեռք բերած իշխանությունը:
Պատերազմից ամիսներ են անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատերազմի օրերին հավաքագրված գումարի, ծախսերի մասին հակասական տեղեկություններն այդպես էլ չեն պարզաբանվել։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման համար ծախսվող գումարների չափը գնալով ավելանում է։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակից պրոֆեսիոնալ կադրերին հեռացնելուն, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նկատեց՝ բազմիցս տարբեր քաղաքական գործիչներ, որոշ գեներալներ, բոլորը միանվագ պնդում են, որ մեզ բանակ պետք չէ, սահմանապահ զորքերն ու ռուսները սահմանը կպահեն։
«Ինչ պատճառաբանությամբ ՌԴ-ն օպերացիա սկսեց Սիրիայում՝ պայքար ահաբեկչության դեմ, որպեսզի ահաբեկիչները Սիրիայից չտարածվեն և չմոտենան ՌԴ սահմաններին: Սա, կարծում եմ, խոսուն է: Իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին ևս խնդիր կա, դա ևս քննարկման արժանի է, տարբեր կարծիքներ են հնչում։ Կարծում եմ՝ բարձրաստիճան մակարդակով այդ հարցը ներկայումս քննարկվում է ղեկավարների հանդիպմանը»,- ասաց նա:
Այսօր Հայաստան է ժամանել Հայաստան ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությունը:
168.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իշխանությունները կրկին պաշտոն առաջարկեն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի թափուր մնացած պաշտոնը:
Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել: Նախ` Քարահունջ համայնքի ղեկավարին ձերբակալեցին՝ ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, այնուհետև բաց թողեցին, որին հետևեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը, իսկ այսօր առավոտյան էլ խուզարկվել է Քաջարանի քաղաքապետի բնակարանը, քաղաքապետ Մանվել Փարամազյանին էլ Սյունիքից տեղափոխեցին Երևան։
«Գյուղացին հիմա սենց է ապրելու․ ասում է՝ ձեր անասուններն էլ մի վաճառեք, մի մորթեք, սիբիրախտ հիվանդություն է, անասունները վառեք, դուք էլ ձմեռը հետը վառվեք․․․ Ձմեռվա վառելիք էլ չունենք, էն ժամանակ գոնե Արցախից բերում էինք վառելափայտ․․․»։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Հուլիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես իշխանական մարզպետներն ընդդիմության համակիր ընտրված համայնքապետերին պարտադրում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, ավելին՝ հպարտորեն հայտարարում են այդ մասին, իսկ մեր իրավապահ համակարգը լուռ է:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնեց Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա, թերևս, ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն էր, ինչը միջպետական հարաբերությունների համատեքստում բավականին խոսուն հանգամանք է:
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։
Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Սա նշանակում է՝ Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված:
Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիվանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման և, ի վերջո, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման տեսքով։
«Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ եք պատմելու, ասելու եք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ ավելի փոքր բան, գնա՝ վայելիր: Ամեն մեկիս տանն էլ կլինի էդ քարտեզներից, մի անգամ նայեք, էլի: Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»:
«Թող Փաշինյանը ցույց տա այն որոշումը, որով ՀԱՊԿ անդամ պետություններն ասել են, որ Հայաստանը որևէ գործողություն չանի։ Որտե՞ղ է այդ որոշումը գրված, թող ցույց տա։ Դա աբսուրդ հայտարարություն է, ի՞նչ է, 3-րդ պետությունը պետք է ասի՞ մեզ, թե մեր սահմանները պաշտպանե՞նք, թե՞ ոչ»։
Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, և, որ «գործ ունենք սահմանային միջադեպ»-ի հետ, շարունակում է քննարկումների ծիրում մնալ: Թեման առավել սրվեց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգությունից հետո, և նույնիսկ քաղաքական տարբեր շրջանակներից հնչեցին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկի առաջարկներ:
Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար, եթե հանգիստդ որոշել ես կազմակերպել Հայաստանում, հարևան Վրաստանում, Եգիպտոսում կամ եվրոպական ինչ-որ երկրում. 168.am-ը փոքրիկ հարցախույզ է իրականացրել՝ ծանոթանալով զբոսաշրջային ընկերությունների, հյուրատների և հյուրանոցների առաջարկներին:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով անջատում՝ հանուն փրկության բանաձևին, նկատեց՝ 1988 թվականից ի վեր հայկական կողմի մոտեցումները միայն մեկ անգամ են փոփոխության ենթարկվել, երբ սկզբում միացում էր Հայաստանի հետ, հետո՝ տեսնելով, որ աշխարհաքաղաքականությունը, միջազգային իրավունքն այդ ճանապարհն ավելի է դժվարացնում, որդեգրվել է մեկ այլ ռազմավարություն։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն արդեն երրորդ օրն է չունի պաշտպան՝ զրկվելով արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները գործարք են առաջարկել Ավետյանին, համաձայն որի՝ Ավետյանը ցուցմունք կտա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ կարձակվի։
«Մենաշնորհներն օրեցօր ավելի են ուժեղացնում իրենց դիրքերը շուկայում, քանի որ վերահսկողություն չկա։ Ավելին՝ մենաշնորհային շուկայի որոշ խաղացողներ այս ընտրությունների արդյունքներով կհայտնվեն խորհրդարանում և իրենց ազդեցությունը կթողնեն քաղաքական, տնտեսական որոշումների վրա:
«Իր այդ հայտարարությունը՝ համայնքապետերի հետ կապված, անում է ու անընդհատ կրկնում, որպեսզի ապացուցի, թե ինքն այդքան կա, բայց ինքն այդքան չկա։ Հիմա չի բացառվում, որ սկսեն իմ ուղղությամբ աշխատել, բայց խոսքի ազատություն է, չէ՞, այդ պատճառով էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Չի բացառվում, որ ինձ էլ կանչեն հարցաքննեն»,- շեշտեց նա։