Ընտրություններից առաջ Նաիրի Սարգսյանը զանգեց, հույս տվեց, որ մեքենաների գումարը կտան, արդեն մաղարիչ-բան պատրաստեցինք, հետո ասին՝ «չենք կարում». Տիգրան Հովհաննիսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։
Ավտոներկրողներին անհանգստացնում է Փոթի և Բաթում նավահանգիստներում մնացած իրենց մեքենաների ճակատագիրը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ ամիսներին հարցին լուծում ստանալու նպատակով բազում դիմումներ են ուղարկել ՊԵԿ ու կառավարություն, սակայն՝ անօգուտ:
«Զանգել եմ, ինձ պատասխանել ա վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ասեց՝ «մոտ էս 200-250 մեքենան կփորձենք դիմենք ԵԱՏՄ՝ նորից ձեզ օգնելու»:
Հետո զանգեց, ասեց՝ «ոնց որ թե դժվար ա, չենք կարողանում դիմենք», ասեցի՝ Մհեր Գրիգորյանն ինչո՞վ ա զբաղված, չի՞ կարում էն՝ Վալուևա էր ազգանունը, ասի՝ «ընգերուհի ջան, 250 մեքենա ա մնացել, մի 10.000 էլ չի ծախվում»: Ասեց՝ «լավ, կարանք մենք ձեզ փոխհատուցենք, մեքենաների գումարը տանք, ձեր ծախսը, ինքնարժեքը», ասի՝ դա էլ ա հնարավոր:
Դե, ընտրություններից առաջ զանգեց, ասեց, տենց հույս տվեց, սաղ ուրախացանք, արդեն մաղարիչ-բան պատրաստեցինք, զանգին ասին՝ «էդ էլ չենք կարում անենք, գնացեք, մեռեք: Դե, չենք կարում անենք, եսիմ, դժվար ա»: Դեմից ասում էր՝ «վարչապետին տեղեկացրել ենք, զեկուցել ենք», հետո ասեց՝ «ոչ մի բան էլ չենք կարում անենք, ոչ մի բան»:
Էդ ավտոներկրողների մեջ կար մի հատ տղա, 13 զավակ ունի, անօթևան: Անցած տարի վարչապետի կինը գնացել, նկարվել ու գնացել էր: Էդ տղեն էլ 4 հատ ավտո ունի: Ասի՝ լավ, գոնե բազմազավակ Գևորգի, 13 զավակ ունի՝ 6 տղա, 7 աղջիկ, էդ մի տղու փողը կարա՞ք տաք, 10 հազար դոլար, ասին՝ «էլի կմտածենք», էլի զանգին, ասին՝ «չէ»: Այսինքն՝ ամբողջը չէ»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վրացիներն ու ադրբեջանցիները բոյկոտել են նավահանգիստներում գտնվող հայկական մեքենաները, որ իրենց մեքենաները շուտ վաճառեն: