Կգա ժամանակը, և Նիկոլ Փաշինյանը կմեղադրվի 2018-ին իշխանությունը ուզուրպացնելու, պատերազմում դաժան պարտության, ահռելի կորուստների համար. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Բանախոսի կարծիքով՝

  • ԱԺ արտահերթ ընտրություններով ճգնաժամային երկրում վիճակը չի կարող հանգուցալուծվել, որովհետև այս վիճակին հասցնող քաղաքական ուժը շարունակում է մնալ իշխանության մեջ:
  • Պետական կառավարման համակարգը պետք է ծառայի պետությանը, ծրագրերի իրականացմանը, քաղաքացուն, և ոչ թե՝ հաղթող քաղաքական ուժին:
  • Երկրում առկա վիճակը չի կարող հաջորդ ճգնաժամերի համար հիմք չլինել…
  • Քաղաքական պրոցես կոչեցյալը փոխադարձ մեղադրանքների շարք է, և հանրությունը հենց այդպիսին էլ տեսնելու է ԱԺ հասկացությունը:
  • Երբ երկրում չկա քաղաքական կայունություն, չի կարող լինել ճգնաժամի հանգուցալուծում:
  • Կադրային ջարդն իշխանության ուզուրպացիայի պրոցես է, որը սկսվել է դեռ 2018-ին, երբ Փաշինյանը փողոցով ընտրվեց վարչապետ:
  • Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելն էր, այլ պատասխատվությունից խուսափելը:
  • Կգա ժամանակը և Նիկոլ Փաշինյանը կմեղադրվի 2018-ին իշխանությունը ուզուրպացնելու, պատերազմում դաժան պարտության, ահռելի կորուստների համար:
  • 1-2 տարուց նոր ընտրական պրոցես է լինելու, և ճգնաժամային պրոցեսը շարունակվելու է, քանի դեռ էդ մարդը չի հասկանում, որ պետք է հրաժարվի իշխանությունից:
  • Ադրբեջանը որպես ռեսուրս ունեցող պետություն՝ կարողացավ շահել Արևմուտքի ուշադրությունը, մենք դա չկարողացանք անել:
  • Մարդիկ շարունակում են քվեարկել ոտքով, եթե լավ չլինի՝ կարտագաղթեն: Իսկ քանի դեռ մարդիկ շարունակելու են քվեարկել ոտքով, ունենալու ենք խնդիրներ:
  • Տնտեսության կայուն աճի հիմքը կայուն քաղաքականությունն է, ինչը չկա Հայաստանում:
  • Ազգայնականությունը մեզ պարտադրված և ցանկալի իմունիտետ է, առանց դրա պետություն ենք կորցնելու, տուժելու ենք բոլորս:

Տեսանյութեր

Լրահոս