Երաշխիքը ո՞րն էր, որ ընտրությունները չեն կեղծվի․ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «ընտրություն կեղծողի թաթիկները կկտրե՞մ». Արամ Նավասարդյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
- Ընտրություններից 2-3 օր առաջ իշխող ուժը ձերբակալեց «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «ԲՀԿ» կուսակցությունների շտաբների ղեկավարներին, ինչն ազդեց ընտրությունների արդյունքների վրա:
- Մարդիկ դժվար են գնում կոնտակտի, շատ հաճախ չեն ուզում պատասխանել հարցումների. այդ առումով հեռախոսային հարցումներն առավել նպատակահարմար էին:
- Մարդկանց մեջ վախեր կան: Չեմ բացառում, որ նաև հետպատերազմյան վախեր կան, բայց դրանք կապված չեն միայն պատերազմի արդյունքների հետ: Մարդիկ իշխանությունների կողմից ամենօրյա ռեժիմով լսելով «ծեփեմ ասֆալտին» և նմանատիպ արտահայտություններ՝ խուսափում են հարցերին պատասխանել, ազատ արտահայտվել:
- Իշխող կուսակցության պատգամավորներից մեկի կինը մեր ղեկավարությանը նամակ էր գրել, թե տեսեք՝ ինչ արդյունքներ են հրապարակում ու ինչ անուններ են դնում իրենց հարցումներին:
- Ինչպե՞ս է պատահում, որ հենց ընտրությունների օրը՝ ձայների հաշվարկի ժամանակ, անջատվում են լույսերը. ես չեմ հավատում պատահականությանը:
- Երաշխիքը ո՞րն էր, որ ընտրությունները չեն կեղծվի: Երաշխիքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «ընտրություն կեղծողի թաթիկները կկտրե՞մ»:
- Ես կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժն էլ է զարմացել իր արձանագրած ցուցանիշների վրա:
- Մենք մեր մասով բացատրություն չունենք՝ ինչպե՞ս կարող էր իշխող ուժն այսքան ձայն հավաքել:
- Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխող քաղաքական ուժը նախատեսել էր ստանալ 45-47% ձայն ու կոալիցիա կազմել սատելիտ ուժերի հետ:
- Ոչ մի հետազոտական կազմակերպություն իշխող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության համար ԱԺ արտահերթ ընտրություններում 37 %-ից բարձր ցուցանիշ չի կանխատեսել: