Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով ոչ թե ներկայացնում է մանրամասներ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ, այլ այն, ինչ ինքն է ցանկանում ասել, սակայն, քանի որ ես տիրապետում եմ մի շարք մանրամասների, պարզապես կարող եմ փաստել՝ Նիկոլ Փաշինյանը ստում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկվանից հրապարակվող մանրամասներին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
«Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն այս պահին նա շարունակում է պաշտոնավարել մինչև Կառավարության կողմից կլինի համապատասխան որոշումը։ Ես հրաժարականի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող անել»։
Պարզվում է, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել, որը սկսել են հաջողությամբ իրականացնել։ Նախօրեին ռուսական լրատվադաշտում հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղ, որոնք նախատեսված են այնտեղ տեղակայված 2000 հոգանոց խաղաղապահ ուժերի և հումանիտար աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։
Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին
Արցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:
Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, քանի որ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան:
Նիկոլ Փաշինյանն, ինչպես արդեն հայտնի է, իր մոտ է կանչել դատարանների նախագահներին, դատական համակարգի ներկայացուցիչներին, սակայն մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել նրա հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ», ով իշխանության գալուց հետո ոտնձգություններ արեց դատական համակարգի դեմ, իսկ դատավորների մասին թույլ էր տվել «վնգստացողներ» արտահայտությունը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։ Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։
Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։
Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի:
Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պետական կառավարման մարմիններում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ Բազային վարձատրության չափը, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցներ, ներկայացված նախագծով մնացել է անփոփոխ։
Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր՝ արդեն 2 ամիս է, ինչ Հայաստանի կառավարության պաշտոնական էջում անհասանելի է Մեկ անձից գնումների էջը, ու հնարավոր չէ տեղեկանալ, թե ռազմական դրության երկամսյա ժամանակահատվածում մեկ անձից ի՞նչ գնումներ են իրականացվել։
Չնայած ժամանակին հնչեցված խոստումներին՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում կյանքի որակն այդպես էլ չբարելավվեց։ Առաջիկայում ևս բարելավվելու ոչ մի հույս չկա։ Դեռ մի բան էլ կվատանա։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են՝ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:
Հայաստանի տնտեսությունը մինչև պատերազմն էլ մի կարգին վիճակում չէր։ Նախնական տվյալներով, ունեինք 7 տոկոսին մոտ տնտեսական անկում։ Պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի է վատացել։
Կիմ Բալայանի հայտարարությունը:
Սոցիալական իրավիճակը Հայաստանում լավ չէ, ու դա ազդել է առաջին հերթին առևտրի, մասնավորապես, մանրածախ առևտրի ծավալների վրա։ Նվազել են շրջանառությունները։ Եկամուտների կրճատման հետևանքով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ գնումներ կատարել։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մենք տեսնում ենք բառիս բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռռացնել, բառիս բուն իմաստով հավաքել, էլի հիպնոզացնող ինչ-որ տեքստեր ասել, մարդկանց ասել գնացեք, սպասեք, ամեն ինչ լավ է: Ամեն ինչ արդեն շատ վատ է, էլ լավ չի լինելու»:
Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Այցի կարգավիճակը՝ աշխատանքային կամ պաշտոնական, դեռևս հայտնի չէ, ինչպես որ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակն ընդհանուր առմամբ։
«Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն վաղուց է գործել, և դրա վերջակետը նոյեմբերի 9-ն էր, բայց կարող էր նաև ֆիզիկապես դիմել այդ զինանոցին, որովհետև ես դժվարանում եմ պատկերացնել ոչ միայն, թե մեր հողը ոնց է տանելու իրեն, այլև իր սեփական խղճին, ուսերին, մտքին, ճակատին դաջված ուրացողի կնիքով ինչպես է շարունակելու ապրել»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։
«Օրվա ղեկավարությունն ինձ հետ ազնիվ չի, ես չգիտեմ՝ որտեղ է սկսվում և ավարտվում իմ սահմանը: Ես չեմ հասկանում՝ Արցախում լինելո՞ւ է ՊԲ, թե՞ ոչ, որովհետև համաձայնագրի տեքստում ասվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ն Արցախից հայկական ուժերը դուրս պիտի գան, իսկ Արցախի ՊԲ-ն փաստացի համարվում է ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Ես չգիտեմ՝ ի՞նչ պիտի պահեմ, ես չգիտեմ՝ հետագայում զորակոչվողի խնդիրը ո՞րն է լինելու»:
Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 26-ին նախարարի պաշտոնում առաջին անգամ է մասնակցել այս Կառավարության նիստին ու ներկայացրել առաջին նախագիծը, որը չզեկուցվող էր։
Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանի այցը մեկ նպատակ է հետապնդում․ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «գործարք» է առաջարկելու՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն է կազմում, իսկ նա պահպանում է ՀՀ վարչապետի պաշտոնը։