Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով այս ամոթալի մեղադրանքը. Արթուր Ղամբարյան

Երբ դատավորները հաջորդաբար հրաժարվում են գործից (ծիծաղ առաջացնող պատճառներով), դա վկայում է համակարգում ամեն մի մարդ-դատավորի սեփական անձի ինքնապահպանման բնազդի մասին, որը հաղթում է արդարադատության գաղափարին, գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Յուրաքանչյուրը փորձում է «գնդակը փոխանցել» հաջորդին՝ խուսափելով պատասխանատվությունից: Չինովնիկների կաստայի վերածված դատական համակարգի փխրունության պատճառներից մեկը ԲԴԽ-ի ֆունկցիոնալ գոյության բացակայությունն է:

Վերջապես իմ ու շատերի բնական պահանջն է, որ դատավորը գործի բացառապես պարտքի կոչով, այլ ոչ թե հետևանքների հաշվարկով: Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության:

Դատավորը չի կարող ընտրել իր գործերը, ինչպես բժիշկը չի կարող ընտրել իր բուժառուին: Դատավորը պարտքի կոչով պարտավոր է դեմ առնել ճնշմանը, այլ ոչ թե փախչի դրանից:

Եթե չունեք հանրության համար ընկալելի որոշում կայացնելու ունակություն կամ խիզախություն, ապա հրաժարվեք պատասխանատու ֆունկցիայից կամ գնացեք սովորեք «մասիսներից» ու «մացոներից». Գոնե նրանք որոշում են կայացնում…

Պահանջում եմ դատական համակարգից ըստ էության քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով` զզվանք առաջացնող մեղադրանքը: Հասել ենք այն աստիճանի, որ դատական համակարգից պահանջում ենք ոչ թե իրավունքի վրա հիմնված արդարադաություն, այլ պարզապես ձևական (ընթացակարգային) արդարադատություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31