«Բավական է տրոհեն, մարդկանց հանեն իրար դեմ, քաղաքացիական պատերա՞զմ են ուզում։ Ես չեմ հասկանում, այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելո՞ւ։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այդ կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։
Իշխանության ուղիղ հրահանգներով, կոպիտ կերպով բերման են ենթարկվում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստները: Քիչ առաջ, անհայտ պատճառաբանությամբ, տուգանային հրապարակ է տարել նաև խաղաղ երթն ուղեկցող ավտոմեքենան` դրոշնորով հանդերձ»:
Հերացի փողոցում ոստիկանները բռնություն են գործադրում խաղաղ երթի մասնակիցների դեմ. ՈՒՂԻՂ։
Երկրորդ օրն է՝ փորձում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մամուլի խոսնակ Թագուհի Հովհաննիսյանից ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան՝ նախագահի կողմից լինելո՞ւ է արդյոք դատապարտում կամ որևէ արձագանք վերջին օրերի ընթացքում ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ և բռնի ուժ կիրառելու վերաբերյալ:
Չորս տարին, անշուշտ, ոչ շատ երկար, բայց բավարար ժամանակ է ցանկացած իշխանության համար, որպեսզի երկիրը դնի զարգացման հիմքերի վրա։ Սակայն այն, ինչ ունեցանք անցած 4 տարիներին, ուղղակի ողբերգալի է. փողոցից իշխանության եկածները, որոնք հեռու էին պետական կառավարումից, ոչ միայն երկիրը չկարողացան դնել զարգացման հիմքերի վրա, այլև 4 տարում հասցրեցին եղածն էլ քանդել ու կործանել։
2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: Իսկ այս տարվա ապրիլին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:
«Առանց Նիկոլ Հայաստան» լինելու է. համաժողովրդական պայքարի 4-րդ օրը
Նիկոլ Փաշինյանը այս մասին չի՞ իմացել, չգիտի՞, որ իրենք էլ այլ, այդ թվում՝ թուրք առաջնորդների գաղափարներն են ընդօրինակել և հարմարեցրել հայկական իրականությանը կամ գուցե հակառակը:
Կառավարական առանձնատան մոտ հազարավորները բղավում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»
«Էս գլխարկով դուխովը, որ նորից հիմա ԱԺ-ում լեզվին է տալիս… տեսեք՝ սնայպերներ են շարած, է՞ս ա էս ժողովրդի վարչապետը, այդ զենքն ո՞ւմ վրա ես պահել»,-Բաղրամյան պողոտայում բազմահազար քաղաքացիների մասնակցությամբ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
ԱԺ տարածքը տեսանկարահանվում է դրոնի օգնությամբ:
Նիկոլ Փաշինյանը 14:30-ից արդեն ժամանել է Ազգային ժողով: Դեմիրճյան փողոցում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Փողոցն ամբողջությամբ փակ է: Քաղաքացիներից՝ անցուդարձի համար ոստիկանությունը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ապացուցելու համար, որ բնակվում են Դեմիրճյան փողոցում: Իսկ այդտեղ գործող բժշկական կենտրոնի այցելուներից պահանջում են զանգահարել բժիշկներին, որպեսզի նրանք հաստատեն այցելության փաստը:
Հայկ Մամիջանյանի պատասխանը ԱԱԾ-ին
Չարենցավանցիները փակել են Երևան Սևան մայրուղին
Նախորդ տարվա մարտին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հանրային պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հրապարակումների շրջանակում Hetq.am-ում հրապարակել էր գործող պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են կոռուպցիոն արարքներ պարունակող կասկածելի դեպքեր։
Վլադիմիր Վարդանյան, տո ստի՞, դու չես ամաչո՞ւմ. Արմեն Աշոտյան
Փաշինյանը նույն գետը երկու անգամ չի կարող մտնել. պետք է հեռանա. Շարմազանով:
Սա պայքար է հանուն Արցախի եւ ընդդեմ կապիտուլյանտի ռեժիմի. Շարմազանով:
Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի դիմակը կրող քաղաքացիներին
Կարմիր բերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին
Ինչպես են սև և կարմիրբերետավորները բերման ենթարկում Կիևյան կամրջի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Ալեն Սիմոնյանն ասում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։ Նա չի ստում, որովհետև ինքը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ սովորական շոումեն, ում համար ճգնաժամ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հարկատուների հաշվին Բալի կամ իշխանության հաշվին հարստացողների հաշվին Հունաստան մեկնելու հնարավորություն կա։ Իրականում քաղաքական ճգնաժամ Հայաստանում կա և կա այն ժամանակվանից, երբ քաղաքականության տեղը զբաղեցվել է քաղաքական մեյմունությամբ։
«Պարոն Փաշինյանի ու նրա կառավարության անմտածված հայտարարություններն ու քայլերն ամրապնդում են ընդդիմության դիմադրության շարժումը, որն այլևս դուրս է եկել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ընտրազանգվածի սահմաններից: Բողոքական ալիք են ներքաշվում բավականին լուրջ սոցիալական շերտեր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային երկրորդ քննարկումը, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:
Սերժ Սարգսյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ․ ՈՒՂԻՂ
Այսօր նաև Թուրքիան է տարածքային պահանջներ ներկայացնելու Հայաստանի դեմ. Արտակ Զաքարյան
Իշխանափոխությունից 10 րոպե շուտ մտավորականները կմիանան,10 րոպե անց կպարզվի՝ ոնց են զզվել Նիկոլից. Մհեր Մկրտչյան
Ինձ ձերբակալելով վախեցնել չի կարող ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները.Տիգրան Աբրահամյան
Մեզ բոլորիս խաբում են, եկեք, միացեք, հայրենիքի փրկության հարցն է. Արսեն Ջուլֆալաքյան