Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք:

Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան:

Լրացում.

Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հավաստմամբ, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մինչ այսօր գտնվել է արձակուրդում և քաղաքապետարանի շենքում չի եղել դեպքի պահին:

Քաղաքապետարան ներխուժած 36-ամյա երիտասարդը՝ Էդգար Մարգարյանը, մասիսիցիների պնդմամբ, նախկինում եղել է ավագանու անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031