Պայթյունի ձայն է լսվել…Մենք շատ հեռու կանգնած ենք. Մասիսի փոխքաղաքապետ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք, նռնակ է նետել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

168.am-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը։

«Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը։

Ըստ նրա` ներսում գտնվում է մեկ անձ, ով ներխուժել է քաղաքապետարանի շենք, և պահակը։

«Պահակի հետ հեռախոսազրույց ենք ունեցել։ Նորմալ է իր հետ ամեն ինչ։ Առաջին հարկում է գտնվում։ Այս պահին իրավիճակի վերահսկողությունը ուժային կառույցների ձեռքում է»,-ասաց Նորայր Հակոբյանը` հավելելով, որ չգիտեն` ով է ներխուժել քաղաքապետարանի շենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031