Երևանում բնակարանների առք ու վաճառքի առավել շատ գործարք իրականացվել է Կենտրոնում, իսկ առավել ցածրը՝ Նուբարաշենում
Հանրապետությունում 2022թ. երկրորդ եռամսյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 4935 գործարք: Առաջին եռամսյակի համեմատ աճել է 23.1 տոկոսով, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 26.5 տոկոսով:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցվել է առք ու վաճառքի 15,093 գործարք: Առավել բարձր տոկոսաչափը՝ 34.6 տոկոս, գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածրը՝ 1.7 տոկոս, Վայոց Ձորի մարզում:
Երևանում 2022թ. երկրորդ եռամսյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 3343 գործարք, և առաջին եռամսյակի համեմատ աճել է 30.8 տոկոսով, 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 30 տոկոսով: Երևանում 2022թ. երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափը՝ 20.6 տոկոս, արձանագրվել է Կենտրոնում, իսկ առավել ցածրը՝ 0.3 տոկոս, Նուբարաշենում:
Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2022թ. երկրորդ եռամսյակում աճել է 5,4%-ով, տարեկան 16,7% աճի դեպքում’ կազմելով 386.2 հազար դրամ/1քմ:
2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2022թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.8 տոկոսով, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 5.8 տոկոսով:
Երևանում 2022թ. երկրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակն առաջին եռամսյակի համեմատ աճել է 23.1 տոկոսով, իսկ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10.5 տոկոսով:
Մարզերի քաղաքային բնակավայրերում 2022թ. երկրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2022թ.առաջին եռամսյակի համեմատ աճել է 32.3 տոկոսով, 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 3.7 տոկոսով:
Ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը 38.3 տոկոս, գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ 1.6 տոկոս, օրինականացման գործարքների դեպքում: