Բաժիններ՝

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։

Նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։ Ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728