«Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում»․ գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող  սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․

«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»

Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ Վազգեն Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք թշնամին չի՞ կրակում այս օրերին․

Կարդացեք նաև

«Չէ, կրակոցներ չենք լսել, ընդհանուր իրավիճակը համեմատաբար հանգիստ է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս