Ռուբեն Վարդանյանի հիմնած Մատենայում Ֆիննախի աշխատակիցները կսովորեն պետբյուջեի հաշվին

Օրերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարված և Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մատենա» միջազգային դպրոցը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը համագործակցում են։

Ֆինանսների նախարարությունը 1 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել  այդ դպրոցի հետ, որպեսզի նախարարության երկու աշխատակից զարգացնեն իրենց կարողությունները։

Խոսքը վերաբերում է շաբաթական երկու անգամ երկու ժամ տևողությամբ դասընթացին մասնակցելուն, որի ընթացքում պետական բյուջեի հաշվին Ֆինանսների նախարարության աշխատակիցները պետք է զարգացնեն անձնական և կառավարչական հմտություններ։

Նշենք, որ նախարարության և Մատենայի միջև պայմանագիրը կնքվել է օգոստոսի 31-ին։ 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս