Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը երեկ նշանակվեց Շիրակի մարզի մարզպետ։
Տնտեսագետներն ու պաշտոնական վիճակագրությունն արձանագրում են՝ մեր տնտեսությունը դանդաղ, բայց դուրս է գալիս ճգնաժամից. աճի տեմպը, սակայն, ավելի ցածր է, քան նախորդ տարվա անկումը: Հակառակ կառավարության լավատեսական մեսիջների՝ պահպանվում են նաև հատկապես համավարակով պայմանավորված ռիսկերը:
«Այս պահին ընթանում են աճյունների որոնման աշխատանքներ, որոնք իրականացվում են համատեղ։ Կան կետեր, որոնք Ադրբեջանը չի իրականացրել, և իր գործողություններից հասկանալի է, որ պատրաստ էլ չի իրականացնել։ Մենք Ադրբեջանում ունենք բազմաթիվ գերիներ, պատանդներ, որոնց թիվը հայտնի չէ, հայտնի չէ նրանց ճակատագիրը։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի միջազգային տարբեր առաքելություններ այցելեն օկուպացրած տարածքներ, մշտադիտարկումներ իրականացնեն, փոխարենը՝ ոչնչացնում է մեր պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գործունեությունը սուր ոսկորի պես նստած է Ադրբեջանի քաղաքական իշխանության կոկորդին, թերևս, տրամաբանական է, որովհետև իր քաղաքացիների իրավունքների խախտման մասին 24-ժամյա ռեժիմով ահազանգող ՀՀ ՄԻՊ-ն այլ ասոցիացիաներ չպիտի առաջացնի թշնամական երկրում:
Մինչ հանրության ուշադրության կենտրոնում առաջիկա օրերին սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանսն է, դրա ընթացքում քննարկվելիք թեմաներն ու ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերը 44-օրյա պատերազմի հետևանքով կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներում նոր ուրվագծեր են երևակվում:
Երեկ վերջապես ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, իսկ դա նշանակում է նախ և առաջ՝ համագործակցություն Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ:
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ, համաքաղաքացիներ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ուշ գիշերին Նիկոլ Փաշինյանը միանձնյա, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախի 75 տոկոսը, իսկ Արցախի մնացած հատվածը փաստացի հայտնվեց ռուսական պրոտեկտորատի կարգավիճակում։
2018թ. Նիկոլ Փաշինյանը փողոցում աղաղակում էր, որ ԵՊՀ Խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պատկանում են ՀՀԿ-ին: Փողոցից իշխանության գալուց հետո, սակայն, գործող իշխանության մոտեցումները փոխվել են. օրերս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Արդյո՞ք սա բուհերի ապաքաղաքականացման ամենացայտուն և վառ դրսևորումն է: Այս հարցը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուղղեցին ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանին:
Մասիս համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։
Պոպուլիզմը ինչ-որ իմաստով նման է համավարակներին, օրինակ՝ կորոնավիրուսին։ Այն սկզբում դրսևորվում է մի ձևով, ապա մուտացվում է՝ ստանալով նոր արտահայտություններ։ Ընդհանուր առմամբ, պոպուլիզմն անշառ ժամավաճառություն է, երբ դրանով զբաղվում են մերձքաղաքական շրջանակներում՝ լավագույն դեպքում մի քանի մանդատ ստանալով պառլամենտում։
168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Այս ձերբակալումներից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն ԱԱԾ-ն պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և, ինչպես միշտ, արցախյան վերջին պարտության մեղքը բարդել է բանակի և նախկինների վրա: Բանակի, պատերազմի հետ կապված՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարություններին տարբեր առիթներով և կոնտեքստներում անդրադարձել ենք, բայց հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ մի քանի մտքերի, քանի որ 4 տարում բառի բուն իմաստով բանակաշինությամբ չզբաղված, եթե չասենք՝ ճիշտ հակառակն արած՝ քանդած անձը բանակաշինության ֆունդամենտալ խնդիրները փորձում է կապել նախկինների հետ, ընդ որում, դա անում է «գրանտ կպցրած» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի և բանակի խնդիրներին խորությամբ ոչ ծանոթ լրագրողի մակարդակով:
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծավալուն հարցազրույցով անդրադարձել է հետպատերազմական մարտահրավերներին, խոսել է սահմանագծման, սահմանազատման կարևորության մասին, ներկայացրել իշխանությունների «ընկալումներն» առ այն, որ, օրինակ, «Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա», և, որ «Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին՝ հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Շուրջ մեկ շաբաթ առաջ տարատեսակ անմաքուր կրքերից ու գործարքներից հետո, ի վերջո, Գյումրիի քաղաքապետ է դարձել «Բալասանյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը։ Եվ թեպետ քաղաքապետն ըստ էության իշխող ուժի ներկայացուցիչ չէ, Գյումրիում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` գյումրեցիները խիստ հիասթափված են։ Նրանք համարում են, որ «Բալասանյան» դաշինքն իրենց քաղաքը հանձնեց երկիրը խայտառակ խնդիրների առջև կանգնեցրած, սուտ խոստումներով ժողովրդի քվեները «գողացած», հազարավոր անմեղ երիտասարդների կյանքեր խլած, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը։
Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Երբ կրկին ընտրում ես կապիտուլյացիա ստորագրած անձին ու նրա թիմին, պիտի պատրաստ լինես թե ծաղրի և թե արգահատանքի։
Իշխանությունները մի կողմից՝ հպարտանում են, որ այս տարի գյուղմթերքի արտահանումն ավելացել է, մյուս կողմից՝ դժգոհում են, որ գնաճը խժռում է իրենց աշխատանքի արդյունքները։
Հայաստանի տնտեսությունը չափազանց դանդաղ է դուրս գալիս ճգնաժամից։ Թեև որոշ աճ կա, այնուհանդերձ աճի տեմպն ավելի ցածր է, քան նախորդ տարվա անկումը։
Տնտեսական վիճակագրությունը շարունակում է փաստեր արձանագրել: Երբեմն՝ անկախ մեր կամքից ու ցանկություններից: Երբ մեր իշխանությունները դեռ նոր-նոր էին, վառվռուն խոստումներ ու կոչեր էին տալիս ու անում: Կոչերից մի քանիսը հայտնի սփյուռքահայերին էին ուղղված:
Հայաստանում շատ են անոթային խնդիրները՝ հատկապես ոտքերի շրջանում:
Հայաստանում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, Կառավարությունում հիմա էլ որոշել են մարել ջրօգտագործողների պարտքերը։
Ամենագեղեցիկ խարդախությունը կինոմաններին գայթակղում է ոչ միայն ռեժիսորական աշխատանքով, սցենարով, դերասանական խաղով, կադրերով, որոնք տպվուն եմ մտքում և դառնում կյանքի ուղեկից, այլև երաժշտությամբ, որը դառնում է մեր փլեյլիսթի ամենաթանկ մարգարիտը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսելով սահմանային իրավիճակի մասին և դրա վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանի գործողություններից ու հայտարարություններից, ասել էր, որ Ա. Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, և մի քանի ամիս անց ՔՊ-ն առաջադրելու է ՄԻՊ իր թեկնածուին։
1919 թվականը Հայաստանի Առաջին Հանրապետության ամենածանր շրջաններից մեկն էր։ Դա Հայաստանում և Արցախում թուրք-թաթարական խմբերի կողմից վայրագություններ հրահրելու ամենաթեժ շրջանն էր։ Հենց այդ ժամանակ էր, որ Հաշտության վեհաժողովի ժամանակ Հայաստանի կոմիսար նշանակված գնդապետ Ուիլյամ Հասկելը եկավ Հայաստան։ Ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչը Հայաստանում կոմիսար նշանակվեց 1919 թվականի հուլիսին, և արդեն օգոստոս ամսին նա ժամանեց Հայաստան։
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: