Հաշվեքննիչ պալատը չի շտապում հանրայնացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը:
«Կարծում եմ, որ փրկարարները պետք է ավելի շատ լինեին, կամավորներն էին շատ-շատ, երբեմն՝ իրար խանգարում էինք, գուցե որոշ տեղերում պետք է ավելի շատ փրկարարներ լինեին, քան կամավորներ, գուցե որոշ տեղերում փրկարարների աշխատանքը չէր երևում, որովհետև իրենք աշխատում էին այլ գծում, բայց ամեն դեպքում մարդկանց առաջին հերթին արդյունքն է հետաքրքրում: Արդյունքի համար պետք է այդ ամենը ավելի լավ կազմակերպված լինի»:
Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետությունում սկսված լարվածության վերաբերյալ 168.am-ն օրերս հարց էր ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ակնկալելով, որ Հայաստանի նախագահն իր կարծիքը կարտահայտի Ադրբեջանի իրակացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ, հատկապես, որ այդ ամենի արդյունքում հայկական կողմն ունեցել էր 2 զոհ և 19 վիրավոր։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Չարեքթարի տները բնակիչներն այրել են և դուրս եկել, նկատեց՝ Հայկ Խանումյանն ի սկզբանե իմացել է, որ Չարեքթարը հանձնվող գյուղերի մեջ է եղել, միայն մի քանի բնակիչների շնորհիվ է այն այսօր մնացել հայկական վերահսկողության տակ։
Օգոստոսի 14-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Բերձորում տարհանման աշխատանքներ են իրականացվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում պաշտոնական կայքում, տեղեկացնում զոհերի, վիրավորների և անհետ կորած քաղաքացիների թիվը։ Օրվա տարբեր ժամերին հրապարակված տեղեկությունն ու մասնավորապես անհետ կորածների ցանկը համեմատելիս մի շարք հարցեր են ծագում: Նախ ներկայացնենք անհետ կորած քաղաքացիների տարբեր ժամերին հրապարակված ցանկերը:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանն ասաց, որ ներկա պահին Բերձորից ու Աղավնոյից հաշվառել են 14 ընտանիք, ևս 2 ընտանիք պատրաստվում են հաշվառել, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Սյունիքի մարզում։
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ դեռևս նախորդ տարի՝ 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ընկերության առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ են անցկացվել։
Կառավարությունը տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ է ներգրավել, որպեսզի տարհանվեն ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, այնպես էլ բնակիչների: Արցախի կառավարության համապատասխան կառույցները կապի մեջ են տեղական իշխանության մարմինների հետ և ստեղծված պայմաններում աջակցություն են ցուցաբերում՝ առաջնորդվելով Քաղաքացիական պաշտպանության պլանով: Ըստ կարիքի՝ հավելյալ աջակցություն կլինի:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս պահին հրապարակված պաշտոնական տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
«Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ, 7-րդ զոհին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր ժամը 14.00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում լրագրողներին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Իրականում կեղծման, թաքցնելու տեխնոլոգիաները շատ զարգացած են և այո, հնարավոր է՝ էլեկտրոնային փոստով ստանան ահազանգ, ու ինչ-որ կետից սկսած հնարավոր չլինի հայտնաբերել, թե որտեղից է ուղարկվել նամակը: Կարող են նաև կեղծ հետքի վրա դնել» :
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է նրանց բոլորի անունները՝
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Վերջինս նշեց նաև` նոր պայթյունի հավանականություն չկա։ Կարող են լինել մանր օջախներ, որոնք արագ չեզոքացվում են։
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Այսօր ժամը 13:23-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ, ըստ առկա՝ պաշտոնապես հաստատված տվյալների, արձանագրվել է 3 անձի մահ, իսկ ըստ մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններից ստացված ահազանգերի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 36 անձ, որոնցից 11-ը եղել է անչափահաս։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստում: ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում աշխատանքներ են տանում, ըստ տեղում աշխատող մասնագետների` այս պահին դեռ կա պայթյունի վտանգ։
Մինաս Ավետիսյանի արվեստի շունչը՝ Վահրամաբերդում
Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությունը. ՈՒՂԻՂ