Ո՞վ կլինի Գյումրիի 2-րդ ՔՊ-ական փոխքաղաքապետը

Երեկ վերջապես ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, իսկ դա նշանակում է նախ և առաջ՝ համագործակցություն Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ:

168.am-ն արդեն գրել էր այն մասին, որ Գյումրիի փոխքաղաքապետի 2 հաստիքը բաժին կհասնի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությանը, տեղեկացրել էինք նաև, որ ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ մի փոխքաղաքապետը կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռը՝ Գյումրիի ավագանու իշխանական նախընտրական ցուցակի 4-րդ համարը՝ Արթուր Պապիկյանը:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական մյուս փոխքաղաքապետը կլինի Դավիթ Առուշանյանը:

Վերջինս թեպետ ավագանու անդամ չէ, բայց օրենքը թույլ է տալիս դառնալ փոխքաղաքապետ. փոխքաղաքապետերի համար նման սահմանափակում չկա:

Դավիթ Առուշանյանը, մեր տեղեկություններով, «Անիտուր» տուրիստական գործակալության հիմնադրի ու սեփականատիրոջ որդին է: Թեպետ գյումրեցի են, բայց երկար տարիներ ապրում են մայրաքաղաք Երևանում:

Դավիթ Առուշանյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն է դրել ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դառնալու համար, սակայն բավարար քանակով ձայներ չի հավաքել:

Տեսանյութեր

Լրահոս