Ի՞նչ է նախատեսված այսօր Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքին

Այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հանրահավաքի ժամանակ լինելու են ելույթներ, ներկայացվելու են հարցեր ու դիրքորոշումներ։

Ըստ պատգամավորի, նախատեսված է, որ ելույթ կունենան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ելույթով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը և այլք։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը նախապես հայտարարել էին, որ մասնակցելու են հանրահավաքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930