Ադրբեջանում կրկին ծաղրում են Նիկոլ Փաշինյանին

Այս րոպեներին Բաքվում ավտոշքերթ է տեղի ունենում` նվիրված վերջին պատերազմում ադրբեջանցիների տարած «հաղթանակին»։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է լուսանկար հրապարակել այդ շքերթից` գրելով. «Բաքու՝ մեր օրեր…

Այս նկարը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չի, սա ամբողջ հայության ապտակելու մասին է…

Երբ հայ ժողովուրդը ընտրում է ապիկար ղեկավար՝ ինքնաբերաբար դառնում ես թուրքի ծաղրող առարկա…»։

Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Երբ կրկին ընտրում ես կապիտուլյացիա ստորագրած անձին ու նրա թիմին, պիտի պատրաստ լինես թե ծաղրի և թե արգահատանքի։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը դարձել էր ադրբեջանական ծաղրական երգերի, հումորային հաղորդումների, խաղարկային իրավիճակային ներկայացումների անգերազանցելի ու անմրցելի հերոսը, կարաոկե ակումբների աստղը։ Հայաստանի իշխանությունները սակայն որևէ անգամ չեն պատասխանել թե այդ երևույթներին, թե անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տասնյակ ծաղրական արտահայտություններին։

 

Տեսանյութեր

Լրահոս