20 միլիոն դրամ գրավով օրեր առաջ կալանավայրից դուրս եկած «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ դատարանն իր խափանման միջոց կալանավորումը փոխել է՝ պայմանավորված ոչ թե արդարադատություն իրականացնելու ցանկությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքներով։
Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:
Արգենտինայի հայ համայնքում պրո/հակա Փաշինյան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ նորություն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերն են:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են պատերազմի նման ելքի համար կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստի ժամանակ սկանդալային միջադեպ գրանցվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև:
«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Այսօր տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի է ենթարկվել:
«Նիկոլիստներից ավելի վտանգավոր Հայաստանի այն օլիգարխներն են, այն փողի մեռածներն են, որոնք ժամանակին այն իշխանության կոշիկներն էին լպստում, հիմա էս նոր իշխանության կոշիկներն են լպստում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Երեկ ջահել-ջիվան ջրային զենքերով թռվռացող երիտասարդներից շատերը հայեր էին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ պետությունների ամենափրկիչ անձնագրերով։ Նրանց էլ է պետք բացատրել, որ զգաստանան, բացատրել, որ սա պետություն է, որը նոր է ծանր աղետի մեջ եղել։ Հայաստանը ռեստորանի մեծ սեղան չէ։ Սա պետություն է, սա իսկապես Հայաստանն է, և այն չի կարող սփյուռքի համար դառնալ 1900-ականների Կուբան ամերիկացիների համար՝ կազինոների, հասարակաց տների, ռեստորանների, փող լվալու ինչ-որ միավոր։
Այսօր մինչ Երևանի Քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավարական նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցանկացավ անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք ծավալվել էին հուլիսի 23-ին իր հայտնի ֆեյսբուքյան գրառումից հետո:
Դրամի արժևորումը փաստի առաջ է կանգնեցրել մեր տնտեսության մի շարք ոլորտների մասնակիցներին։ Արդեն մի քանի ամիս է, նրանք կորուստներ են կրում դոլարի ու եվրոյի արժեզրկման պատճառով։ Ժամանակին չմտածելով, որ դրամը կարող է այսքան ամրապնդվել, պայմանագրերը դրսի գործընկերների հետ կնքել են դոլարով ու եվրոյով, ու երբ դոլարն ու եվրոն էժանացել են՝ դրամով արտահայտված ֆինանսական մուտքերն էապես կրճատվել են։ Ճնշումը ծախսերի վրա մեծացել է։
2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար։
Պետք է կտրուկ մեծացնել ուսուցիչներին տրվող արտոնությունները։ Քանի որ մենք տարիներ շարունակ անտեսել ենք ուսուցիչներին, հիմա փրկության միակ ձևը նրանց թանկ վճարելն է։ Առանց չափազանցության, Քիմիայի, Ֆիզիկայի, Աշխարհագրության, Կենսաբանության ուսուցիչներն արդեն մտնում են մանկավարժության «Կարմիր գիրք»։
Ամեևին հեշտ չէ լիովին պատկերացում կազմել մեզ շրջապատող մարդկանց աշխատանքի մասին:
Խորհրդային շրջանի ու պետության առաջնորդների մասին առեղծվածները, անհայտ տեղեկություններն ու չուսումնասիրված դրվագները շատ-շատ են։ Այդ ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իոսիֆ Ստալինը։
Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։
«Մենք այդքան չկա՞նք՝ որպես ազգ, որ կարողանանք մեր ճակատը պարզ պահենք ու վռնդենք Փաշինյանին: Եթե քո տան հեռուստացույցը չի աշխատում, տունդ ես փոխո՞ւմ, թե՞ հեռուստացույցդ․ եթե Փաշինյանը հեռուստացույց է, եկեք վերցնենք, պատուհանից գցենք դուրս, նոր հեռուստացույց լինի իր տեղը, որը կաշխատի՝ ցույց կտա»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նախարար եղած ժամանակ հայտարարում էր, թե հրահանգ է ստացել Նիկոլ Փաշինյանից զարկ տալու տեղական ռազմարդյունաբերությանը։
Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
Երեկ կատարվածից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, դժվարանում ենք ասել, հետևություններ արե՞լ է, թե՞ ոչ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ գիշերը, շատ լավ առիթ է երիտասարդ կնոջ, մասնագետի, դատավորի համար, ով դեռ պիտի ապրի ու աշխատի այս երկրում, մի անգամ ևս խորհել՝ շարունակե՞լ գնալ այն ճանապարհով, որով ինքը գնում է, թե՞ այնուամենայնիվ, արժե մի անգամ մտածել:
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնի այցը Հայաստանի Հանրապետություն և, ամենայն հավանականությամբ, հարավկովկասյան երկրներ շարունակում է մնալ փորձագիտական հանրության վերջին շաբաթների ուսումնասիրությունների շրջանակում։
«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը չորս տարի է՝ փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը: Նախաձեռնության անդամների պնդմամբ, սակայն, իրենց այս նպատակի իրագործումը բախվում է արհեստածին խոչընդոտների:
Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի քննարկումների ծիրում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարադրամի փոխանակման կետերից մեկի փոխարժեքի ցուցանակը, ըստ որի՝ 1 դոլարի առքը 300 դրամ է, վաճառքը՝ 620 դրամ, համապատասխանաբար՝ 1 եվրոն՝ 300 դրամ և 650 դրամ, 1 ռուբլին՝ 3 դրամ և 7.60 դրամ:
Եվրոպական այս փաստաթղթի մեջ հայ ռազմագերիների մասին մի տող անգամ չկա. Արմեն Աշոտյան
Լոռու մարզի Լոռի-Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան և Կողես գյուղերի բնակիչները, մի քանի ամիս է, զրկված են խմելու ջրից։ Այս 5 գյուղերի բնակիչները տևական ժամանակ խնդրի մասին բարձրաձայնում են թե’ համայնքապետարանում, թե’ «Վեոլիա ջուր» ընկերությունում, սակայն անօգուտ։
«Նախ՝ այդ պարզաբանումը ցույց է տալիս այն կազմողների մասնագիտացման, պրոֆեսիոնալիզմի «Ճ» մակարդակը: Վերանանք նրանից, թե խոսքն ում մասին է: Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից: