«Նիկոլապաշտ սադրիչ կանայք Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են բախում հրահրել». իշխանության ներկայացուցիչ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։
168.am-ի իշխանական խիստ հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հասկացել են, որ ոստիկանների միջոցով չեն կարողանում շոուներ ապահովել, իսկ սադրիչ խմբակների տղաները «ծեծ» են ուտում հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած երիտասարդների կողմից, այս անգամ նիկոլապաշտ կանանց օգնությանն են դիմել։
«Մի քանի ակտիվ կանանց են ներգրավել, որպեսզի այսօր Ֆրանսիայի հրապարակում սադրիչ գործողություններ կատարեն։ Նախապես այնտեղ են ժամանելու իշխանական ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև իբր պատահաբար Ֆրանսիայի հրապարակում հայտնված հեռախոսով նկարահանող մի քանի մարդ, որոնք տեսագրվածից հատուկ մոնտաժված կտորները տեղադրելու են սոցցանցերում։
Ֆեյսբուքյան գրառումների ներկայացված սքրինշոթը փաստում է, որ նիկոլապաշտ մի խումբ քաղաքացիներ մեկ հրահանգով հրավիրվում են Ֆրանսիայի հրապարակ, իրենց իսկ բնորոշմամբ՝ «ուբորկա անելու»։
Օրինակ՝ Արարատի մարզի բնակիչ, 2018-ի թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից Ալինա Մախսուդյանը, որը իշխանափոխությունից հետո սկսեց քննադատել ՔՊ-ականների կադրային քաղաքականությունը, հատկապես սևեռվելով Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի կատարած ԽԾԲ սկզբունքով նշանակումների վրա, մեկ էլ հանկարծ մոռանալով ՔՊ սխալներն ու թերությունները՝ նորից դարձավ նրանց մոլի երկրպագուն: «Փաշինյանի վկան» հենց այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ կոչ արել ֆեյսբուքյան իր նվիրյալ օգտատերերին. «Ինձ պետք են էն կանայք, որոնք կոնկրետ կարող են գալ Երևան կամ Երևանում են»: Մի քանի քաղաքացի անմիջապես արձագանքել է իրենց ուղղված կոչ-գրառմանը: Միանալու պատրաստակամություն են հայտնել կոնկրետ գործողությունների մասին հրահանգ ստանալու ակնկալիքով։
Գրառումներն աներկբա փաստում են, որ նիկոլապաշտ զանգվածը Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում է բախումներ հրահրել։
Այսօր համաժողովրդական պայքարի 14-րդ օրն է։ Անցնող և հատկապես վերջին օրերին իշխանությունը իր նվիրյալ համախոհների միջոցով բազմաթիվ սադրիչ գործողությունների է դիմել, բախումներ հրահրել, դրանց մասին տեղեկությունները փաստերով տեղ են գտել ԶԼՄ-ներում։