Արմեն Աշոտյանը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «բացահայտում»-ը
«Հիշում եք՝ Նիկոլն ԱԺ-ում հաթաթա տվեց, ասաց՝ սպասեք, ընդդիմություն, ես բացահայտում ունեմ, հետո տեսանք՝ երեք աղջիկները՝ Մկրտչյան Աննան, Գրիգորյան Աննան, Կրպեյանը, ոնց ճպպացրին դրա ճակատին: Էդմոն Մարուքյանը հիմա ասում է, որ 1991 թվականից, երբ եղել է Արցախի հարցով առաջին քվեն, մինչև 2007 թվականը, այդ պրոցեսը եղել է սխալ, 2007թ. մադրիդյան սկզբունքները ընդունելով՝ նախորդ իշխանություններն իջեցրել են նշաձողը. Լպիրշության, տգիտության, ցինիկության, ժողովրդին անասունի տեղ դնելու ամենակեղտոտ, ամենադեբիլ բանն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մարուքյանն ասում է, որ 1991թ. հանրաքվեն եղել էր՝ վերջ, Արցախը պետք է ճանաչեին. Առաջին՝ 1991թ. Արցախի անկախության հանրաքվեի շնորհիվ Արցախի Հանրապետությունը դարձել է միջազգային քաղաքական օրակարգի սուբյեկտ: Երկրորդ՝ եթե մենք ասեինք՝ վերջ, Արցախն արդեն ունի 1991թ. հանրաքվեն, դա նշանակում է, որ մենք չպետք է բանակցեինք, Էդմոնը դա է ասում, Նիկոլը դա է բանակցում: Պատկերացնո՞ւմ եք՝ փոքր Հայաստանը էլ ավելի փոքր Արցախով պետք է ասեր՝ վերջ, մենք մեր հարցերը լուծել ենք, գնացեք դուք: Մենք կարո՞ղ էինք նման բան անել: Դա ի՞նչ էր բերելու, նոր պատերա՞զմ, միջազգային հանրությունը, որ չէր ճանաչել այդ հանրաքվեն, մեզ ի՞նչ էր անելու: Ասում են՝ պատերազմը շուտ անեիք, պատկերացնո՞ւմ եք՝ միջազգային հանրության վրա թքեինք, ասեինք՝ մենք չենք բանակցում: Ինչքան տգետ, ապուշ ու անբարոյական պետք է լինես՝ նման բացահայտում անելու համար»,- ընդգծեց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ 2007թ. մադրիդյան սկզբունքների և հետո հիմնարար սկզբունքների հիման վրա գրված է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք. «Դուք էդքան պլոճիկ չունեք՝ դա գրելու, մեզ անուն եք կպցնո՞ւմ: Մենք դա գրել ենք: Քոչարյանի ժամանակ գրվել է, Սերժի ժամանակ բացվել և ամրացվել է, Նիկոլի ժամանակ մսխվել է, մինչև հիմա շարունակում եք ծախել այդ սկզբունքը: Երեկ ասում է՝ Ադրբեջանն այդպես էլ չէր ընդունել մադրիդյան սկզբունքները. Սո՛ւտ: 2008թ. մայնդորֆյան դեկլարացիան այն մասին է, որ Ադրբեջանն ընդունում է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցային հիմք, և միայն կատարյալ դեբիլը դա չգիտի կամ կատարյալ անբարոյականը կարող է դա խաբել: 2008թ. աշնանն Ալիևը Սերժի և Մեդվեդևի հետ ստորագրել է թուղթ, որով ընդունել է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցային հիմք, ավելին՝ այդ սկզբունքների հիման վրա հետո լիքը պրոցեսներ են գնացել: Այսինքն՝ այս բացահայտումը ոչ մի բանի մասին է»: