Ինչ է փոխվելու Փաշինյանի հեռացումից հետո. Արտակ Զաքարյանի ծրագրային ելույթը

«Այսօր և ընդհանրապես վերջին օրերին Ֆրանսիայի հրապարակում հավաքվող և միասնականության ձայնը բարձրացնող ժողովուրդը գալիս է ապացուցելու աշխարհին, որ որպես անկոտրուն ազգ պատրաստ է կերտել, արարել և զարգացնել իր երկիրը, իր պետականությունը, իր ազգային արժանապատվությունը, իր բացառիկ լեզուն, իր հնամենի  մշակույթը, իր քրիստոնեական հավատքը, իր խաղաղասիրական ոգին և իր զավակների ապագան»,– Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀԿ անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով, մինչև 2018թ․ իշխանափոխությունը Հայաստանն ուներ աշխարհի առջև ներկայանալի, հասկանալի և ընունելի արտաքին հարաբերություններ։ 2018թ․ երկրորդ կեսից, երբ դիլետանտից կապիտուլյանտի վերածված իշխանությունը սկսեց աղավաղել մեր արտաքին հարաբերությունները, «մեր ժողովուրդը կանգնեց արյունալի և աղետաբեր պատերազմի առջև»։

«Այսօր էլ շարունակվում է հակառակորդի հետ միակողմանի զիջումների ու պետությունը ծնկի բերելու ազգակործան քաղաքականությունը։ Խաղաղության անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահը, որտեղ Հայաստանը կրկին գլորվում է օտար շահերի համար դեպի հնարավոր պատերազմ»,– ասաց նա։

Արտակ Զաքարյանն իր ելույթում մատնանշեց բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ընդդիմությունը պատրաստվում է իրականացնել Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։

Մանրամասները տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս