ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրեն օգնական է տարել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբորը՝ Վահե Մակունցին:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունների կողմից երկրի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռքի հետ: Որոշումներ ընդունելիս՝ նրանք չեն գնահատում իրադրությունը, հակառակորդի սպառնալիքները, հետևաբար՝ ոտքի վրա ընդունված որևէ որոշում երբևիցե չի կարող հարց լուծել, որովհետև իրադրության ռեալ գնահատում տեղի չի ունեցել:
Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։
Ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի պատասխանն ամենևին չի պահանջում խորամուխ լինել ցանկությունների, սպասումների, երազանքների մեջ. պետք են ընդամենը տնտեսական վերլուծություններ, հաշվարկներ:
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիների նկատմամբ իրենց իշխանության օրոք կիրառված տուգանքները՝ նշելով, որ իրենց համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ: Եվ որպես ապացույց, որ օրենքները բոլորի համար հավասար են գործում, Փաշինյանը նշեց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, ինչն ըստ նրա՝շատ հիշարժան փաստ է:
«Անորակ հրթիռների» գործով այսօրվա դատական նիստին քննարկվել է կալանավորված բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն ըստ էության ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, շփում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Իշխանությունը որոշել է օրենքով պարզեցնել մեկ անձից գնումների ընթացակարգն արտակարգ իրավիճակներում:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանը առաջարկությունների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին Ռուսաստանի միջոցով։
Հունվարի 13-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն գործուղելու վերաբերյալ:
Հունվարի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի վերաբերյալ։ Սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկներով խոսեց ԵՊՀ-ում կաշառք վերցնողների մասին, ամենայն հավանականությամբ, կոնկրետ մարդու նկատի ունենալով: Տպավորություն էր, թե հենց հարց տվողին նկատի ուներ։
Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:
170 միլիոն դրամով Կառավարությունն ավելացրեց դիվանագետներին տրվող գումարի չափը
Այն, ինչ իշխանություններն անում են անկանխիկ գործառնությունները սահմանափակելու անվան տակ, բխում է գլխավորապես ֆինանսական կառույցների շահերից։ Դրանից շահում են առաջին հերթին՝ բանկերը, որոնք լրացուցիչ եկամուտներ գեներացնելու հնարավորություն են ստանում՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այն վարքագիծը, որ իշխանությունները դրսևորում են ԱԺ-ում, իր մեջ պարունակում է թրոլինգի էլեմենտներ, և այդպիսով փորձում են հասարակությանը շեղել կարևոր թեմաներից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Իշխանությունը պետք է տեսնի, որ ինքը «պրոբլեմ» ունի, որպեսզի գնա կոնկրետ քայլերի, եթե տեսավ, որ «պրոբլեմ» չունի, փոփոխությունների չեն գնալու: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին է այն միակ ուժը, ով կարող է լուծել թանկացման-չթանկացման մնացած բոլոր հարցերը: Քանի դեռ ՀՀ քաղաքացին շատ հստակ չի ցուցաբերել իր կամքը որևէ հարցի նկատմամբ, իրավիճակը մնալու է նույնը: Մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացին ունի քաղաքական կամք ՀՀ-ում որոշումների կայացման հսկիչ փաթեթը իր ձեռքը վերցնելու, և մենք պատրաստ ենք ծառայելու այդ նպատակին, ծառայում ենք և կծառայենք այդ նպատակին»,-2018-ի հունվարի 19-ին հայտարարում էր նա:
«Իհարկե, ռեկտորի ժ/պ-ն՝ որպես դասախոս, իրավունք ուներ ունենալ դասաժամեր, և ինչպես բոլոր ռեկտորները, ինքն էլ դասաժամեր է վերցրել, բայց ի տարբերություն մյուս ռեկտորների, որոնք հիմնականում բավարարվում էին 0.25 դրույքով, Երվանդ Սերոբյանը վերցրել էր 0.5 դրույք, և հետագայում պարզվեց, որ 2018-2019թթ. ուստարում, ստանալով կես դրույք՝ 383 ժամ, պարոն Սերոբյանը 2-րդ կիսամյակում, որը 66 ժամ է կազմել, բացարձակ լսարան չի մտել ու չի պարապել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՇՊՀ-ում տեղի ունեցող հակաիրավական գործընթացներին ու դրանց իրավական արձագանքներին:
Հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «անորակ հրթիռների» գործով դատական առաջին նիստը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, բնականաբար, շատ ուղիղ կերպով վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ու հատկապես Վրաստանին, որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և ՌԴ-ի հետ հակամարտության մեջ է, ինչպես նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, միևնույն ժամանակ՝ իր հետպատերազմյան աշխարհաքաղաքականության հարցերով է տարված, որոնք մեծ «փազլի» մի մասն են:
Վեդիում կրքերը չեն հանդարտվում, 168.am-ի՝ Վեդիի բնակիչ աղբյուրի փոխացմամբ՝ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում 50+1 տոկոս շեմը հաղթահարի և դառնա համայնքապետ։ «Ակտիվ քարոզչություն են տանում, մարդկանց արդեն իսկ սկսել են ուղղորդել, որպեսզի ՔՊ-ին ընտրեն, բայց սա մեծ, եվրոպական քաղաք չի, որ իրար չճանաչեն, կամ շուտ մոռանան, բոլորն էլ Գարիկին […]
Այսօր առավոտյան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանից Մոսկվա է մեկնել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ՝ ինչպես Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների, այնպես էլ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ։
«Կիսատ է, եթե դուք բարի լինեք և ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, դա կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, դա եղել է կատակով արած, որովհետև դրան հաջորդել է արտահայտությունը՝ գո՞հ եք…»։
Նախարարը մանրամասնել է, որ դեկտեմբերի վերջին-հունվարի առաջին տասն օրվա մեջ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համապատասխան քանակությամբ արտադրանք պետք է հանձնեին, սակայն վերջին պահին ինչ-որ խնդիր է եղել, բայց մի քանի ընկերություն կարող է մոտակա ժամանակ վերջնական ավարտել ու պաշտպանության հանձնել իրենց նպատակին ծառայող ԱԹՍ-ներ։
«Բացարձակապես չկա մեղքի զգացում: Մենք բոլորս էլ անմեղներ չենք, կյանքում փոքր ու մեծ մեղքեր ենք գործում, բայց բարոյական մարդը տարբերվում է բարոյազուրկ մարդուց նրանով, որ եթե ինչ-որ մեկին ցավ ես պատճառել, ինչ-որ մի հարցում վրիպել ես, ունենում ես խղճի խայթ: Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն նրանց մոտ չկա պարզ ներողություն խնդրելու ցանկություն, այլ ընդհակառակը՝ կա ամբարտավանություն, միայն ամբիցիաներ: Այս իշխանության ամենամեծ փաստարկը բարձր ճղճղալն է. ինչքան բարձր ճղճղաս, այդքան դա համարվում է փաստարկ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին, այսինքն՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ թռչնամիսը թանկանա, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց. «Թռչնամիսը պետք է թանկանար 1.5 ամիս առաջ, բայց զսպման մեխանիզմներով այնպես արեցինք, որ մեր սպառողների համար Նոր տարվա շեմին թանկացում չլինի: Բայց հունվարի 1-ից էլեկտրաէներգիան, ջուրը թանկացել է, բոլորը պետք է իրենց ինքնարժեքը հաշվե՞ն, թե՞ չէ: Այս ամենին ավելացել է թռչնամսի դեֆիցիտը»:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձ է կատարել Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարված հրթիռների մասով դատարան ուղարկված քրեական գործին։ Դատախազի տեղակալը պնդել է, որ 2018 թվականին մատակարարված հրթիռները երկու անգամ ավելի թանկ են եղել, քան 2011-ին մատակարարվածները, և, որ դրանք եղել են ժամկետանց, ինչի մասին «անորակ հրթիռների» գործով անցնող ՊՆ և ԳՇ պաշտոնյաներն իմացել են:
«Թե ինչի բերեն այդ գործընթացները, ցույց կտա ժամանակը: Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ Թուրքիայի համար այս սահմանի բացումը չունի գլոբալ որևէ նշանակություն: Իհարկե, իրենք 30 տարվա ընթացքում հայտարարել են այդ մասին, Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք տեղի են ունեցել բանակցություններ և պրոցեսներ, որոնք չեն հանգեցրել արդյունքի, այսօր այդ պրոցեսների շարունակությունն է, բայց քանի որ Թուրքիայի համար սա գլոբալ նշանակություն չունի, սրանք ձեռքի հետ բանակցություններ են»,- ընդգծեց նա:
Համոզված եմ, որ հենց Ռեֆորմացիան հիմքեր դրեց եվրոպական ժողովրդավարության զարգացմանը,որին հետագայում իրենց նպաստը բերեցին՝ ինչպես գերմանական փիլիսոփաները, այնպես էլ՝ ֆրանսիական լուսավորիչները և այլ եվրոպական մտածողներ: Բնականաբար, այն մեկ տարում տեղի չունեցավ, այլ պահանջվեցին դարեր։ Եվրոպական երկրները, Ռեֆորմացիայից հետո, անցան երկարատև ճանապարհ՝ ավտորիտար, ազգայնական, ֆաշիստական, ռասիստական կառավարական համակարգերից, պատերազմներից, հեղափոխություններից՝ մինչև ժամանակակից, արևմտյան ժողովրդավարություն։