Տնտեսագետը նշեց՝ ծախսերի մեծ մասն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնց միջին գնաճը շուրջ երեք անգամ ավելի է միջին աշխատավարձից, նաև՝ չեն բարձրացել թոշակներն ու նպաստները, չի աճել նվազագույն աշխատավարձը:
Լրամշակվել և շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում։ Մասնավորապես, 2023-2024 և հետագա ուսումնական տարիներին դիմորդներին հնարավորություն կընձեռվի ընդունելության միասնական քննությունները հանձնել տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին. դեկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:
Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։
Իշխանությունը խոստանում է գազի սակագինն անապահովների համար չբարձրացնել։ Այն բանից հետո, երբ գազամատակարար ընկերությունը ներկայացված սակագնային հայտով առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բարձրացնել անապահովներին մատակարարվող գազի սակագինը՝ այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Առողջապահության նախարարի հրամանով հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։
Սերժ Սարգսյանն ուզում էր պահպանել համամասնության դրույթը․ Նիկոլ Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական առցանց ասուլիսն էր հրավիրել։ Ի թիվս այլ հարցերի՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական բանակցությունների նոր փուլին։
Մատակարար ընկերությունները Շիրակի մարզի ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Նախկին 7000 դրամի դիմաց գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին ազոտական պարարտանյութի 50 կգ-անոց մեկ պարկն առաջարկել են 20 հազար դրամով։ Մատակարար ընկերություններից հասած այս տեղեկությունը գյուղատնտեսների համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու։ Մեկ […]
Այսօր ժամը 20։00-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանում էր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախապես ուղարկված առցանց հարցերին։
«Որոշումն ինքը՝ նախագահն է կայացրել, երբ ես դրա մասին իմացել եմ, իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3.5 ժամ առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես նախագահին հարցրել եմ, թե ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը: Այսինքն՝ փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում, իսկ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանն առաջարկեց լրատվադաշտում և հանրությանը հայտնի «անորակ հրթիռների» գործը վերանվանել «անորակ» գործ, կամ «որակյալ հրթիռների» գործ, երբ պարզ դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը շարունակելու են մնալ կալանքի տակ, և միայն ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանն է 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու:
«Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականի հետ»,- այս մասին գրում է Հետքը և մանրամասներ հրապարակում իր կատարած հետաքննությունից։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման աղմկահարույց դրվագներից մեկը ՀՀ դրոշի բացակայությունն էր Ռուբեն Ռուբինյանին սպասարկող մեքենայից:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ կարող են մի շարք պատճառներ լինել՝ ինչպես ներքին քաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական, դրան գումարած՝ որոշակի բիզնես բաղադրիչ կարող է գոյություն ունենալ:
2008թ. Սերժ Սարգսյանը ստանձնելով նախագահի պաշտոնը, որպես ռազմաքաղաքական հեռատես առաջնորդ, անվեհերաբար կատարեց նշանակալի քայլ Թուրքիայի ուղղությամբ: 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահի հրավերով ժամանեց Երևան` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Այդ առթիվ պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Լյութեմը «Անադոլու» գործակալությանը կասի, որ. «Սերժ Սարգսյանը մեկ քարով երկու թռչուն է խփում: Եթե հրավերը հաջողությամբ պսակվի, նա երկրի ներսում կթուլացնի լարվածությունը: Անհաջողության դեպքում էլ այսպիսի նախաձեռնություն ցուցաբերելու համար հեղինակություն ձեռք կբերի…»։
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կարևոր հարց՝ նոր օմբուդսմենի ընտրությունը։ Ես պատրաստվում էի ելույթ ունենալ, բայց որոշեցի զերծ մնալ, որպեսզի այն չընկալվի ԱԺ ամբիոնը անձնական նպատակներով օգտագործելու առիթ: Բայց, կարևորելով դրանում արտահայտված խնդիրները և մոտեցումները, որոշեցի այն հրապարակել:
168.am-ի տեղեկություններով, հունվարի 28-ին «Դվին» հյուրանոցային համալիրում իշխանությունները ճոխ ձևով պատրաստվում են նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը:
«Արմեն Սարգսյանը փորձում էր դիրքավորվել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, ինչը չստացվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, և դրա հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքում կքննարկեն ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:
Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից: Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը:
Հետաքրքիրն այն է, որ այս պաշտոնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն ունի այս պահին ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:
Հիշենք իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսված տնտեսական հեղափոխության, թռիչքային աճերի, ներդրումային ու այլ բումերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Դրանք ամբողջությամբ տեղավորվում են այն «շոկային օպտիմիզմի» շրջանակներում, որի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Նախկինում հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տված որոշ աղմկահարույց ծրագրեր կառավարությունը վերստին դրել է շրջանառության մեջ։ Պատրաստվում են մոտ ապագայում սկսել դրանք կյանքի կոչել։
Համընդհանուր սարկազմից եւ անակնկալից անդին՝ երկու նախնական եւ փոխլրացնող դիտարկում.
Ասում են՝ բոլոր լրագրողները երազում են մի օր գիրք գրել: Եվ ճիշտ են ասում: Այդ լրագրողներից է եղել նաև փոքր հասակից բանաստեղծություններ և պատմվածքներ հեղինակող Իրինան, ում, երկար տարիներ մասնագիտությամբ աշխատելուց հետո ստեղծագործելու ցանկությունը տանում է բոլորովին այլ ոլորտ:
1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը: