«Նման կրակոցներն արդեն սովորական երևույթ են, դրանից չենք էլ ընկճվում». Մաճկալաշենի գյուղապետ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

168.am հետ զրույցում Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ գյուղում իրավիճակը նորմալ է։

Կարդացեք նաև

«Կրակոցների հետևանքով վնասներ չկան, ամեն ինչ նորմալ է։ Կրակոցները Մաճկալաշենից բավականին հեռու են եղել։

Նման կրակոցներն արդեն սովորական երևույթ են, դրանից չենք էլ ընկճվում, գյուղից ահագին հեռու են կրակում։ Կրակոցներով երևի ուզում են վախեցնել բնակիչներին»,- նշեց Լեռնիկ Ավանեսյանը։

Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի թիրախում դաշտում աշխատող խաղաղ բնակիչներն են, որոնց ուղղությամբ պարբերաբար կրակ է արձակում։

Տեսանյութեր

Լրահոս