«Եթե անհրաժեշտ լինի՝ ես էլ կգնամ, ինձ ասել են, որ նա ինձ է ուզել կամ որևէ հոգևորականի». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Գագիկ Շամշյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ մի քաղաքացի բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։
Ըստ shamshyan.com-ի՝ նա պահանջել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
168.am–ի հետ զրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ դեպքի մասին իրեն տեղյակ են պահել։
«Ինձ տեղյակ են պահել, ասել են, որ այդ մարդն ինձ է պահանջում կամ որևէ հոգևորականի, ես հոգևորական եմ ուղարկել, այս պահին դեռևս տեղեկություններ չունեմ։ Սպասում ենք, հասկանանք՝ ինչ է ուզում։ Այդ մարդու ինքնությունը ոստիկանությունը դեռ չի պարզել, չգիտենք՝ ով է։ Եթե անհրաժեշտ լինի՝ ես էլ կգնամ, ինձ ասել են, որ նա ինձ է ուզել կամ որևէ հոգևորականի։ Երևի հոգևորականներից միայն իմ անունը գիտի, դրա համար իմ անունն է տվել»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։