Թրամփը պատրաստ է փոխզիջման, սակայն Ուկրաինան և Եվրոպան «խանգարում են». Լավրով

Թրամփը պատրաստ է փոխզիջման, սակայն Ուկրաինան և Եվրոպան «խանգարում են»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թրամփի թիմը պատրաստ է Մոսկվայի հետ «պրագմատիկ երկխոսության», այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Անքորիջի հանդիպման ժամանակ առաջարկել է «փոխշահավետ կարգավորում», սակայն Կիևը հրաժարվել է, մինչդեռ Եվրոպան, ընդհակառակը, «հրադադարի քողի տակ ձգտում է սրացման»։

Լավրովը մեղադրել է Արևմտյան երկրներին ԱՄՆ-ին առճակատման մեջ ներքաշելու և «ուկրաինական տարածքները գրավելու» փորձերի մեջ՝ անվտանգության երաշխիքների քողի տակ։ Մասնավորապես, նա մեջբերել է Գերմանիայի հայտարարությունները իր ռազմական հզորության մասին, ինչպես նաև Լեհաստանի նախաձեռնությունները՝ միջուկային զենք տեղակայելու և ՆԱՏՕ-ն իր սահմաններին ամրապնդելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն իր շահերը։ Մինչդեռ, Լավրովի պնդմամբ, Արևմուտքը անտեսում է Մոսկվայի առաջարկները և շարունակում է խոսել Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների» մասին՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930