«Նիկոլ, գրոշի արժեք չունի ոչ քո խաղաղության պայմանագիրը, որը գարանտիա չի տալիս, ոչ դու». Շարմազանով

«Առհասարակ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք որևէ դրական զարգացում ՀՀ-ի, Արցախի, հայության և ընդհանրապես մեր անվտանգային, արտաքին քաղաքական, պետական շահերի համար որևէ հնարավորություն չեմ տեսնում: Ակնհայտ է, որ այս ռեժիմը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգային շահը, և դա երևաց նաև երեկ ՀԱՊԿ գագաթաժողովում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրին», վերջինս նշեց՝ ինքն ի սկզբանե դեմ է եղել ցանկացած պայմանագրի, որտեղ հայության, արցախահայության, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Հայաստանի անվտանգային ու պետական շահը ներառված չեն:

«Ի սկզբանե, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնում է «խաղաղության դարաշրջանի», ես նշեցի, որ դա մեծ բլեֆ է՝ ներմուծված նաև ՆԱՏՕ-թուրքական շրջանակներից»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը՝ Փաշինյանը, երաշխիքներ չի տալիս, որ դրա կնքումը խաղաղության կբերի:

Ըստ նրա՝ եթե մենք ամեն գնով ուզում ենք բոլոր հարևաններին բավարարել մեր պետական շահի հաշվին, պետք է հասկանալ, որ դրա վերջը լինելու է Հայաստանի վերջնական կործանումը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ փաստաթղթերի՝ Նիկոլ Փաշինյանի չստորագրելուն, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ դա ունի երկու շարժառիթ:

«Առաջինը՝ դա Նիկոլ Փաշինյանի գլոբալ և տոտալ ձախողումն է, նրա ֆիասկոն՝ թե որպես ՀՀ վարչապետ, թե որպես ՀԱՊԿ նախագահող երկրի վարչապետ: Երբ քո նախագահության շրջանում քո գործընկերները չեն կիսում քո գնահատականները, նշանակում է՝ դու գրոշի արժեք չունես այդ կազմակերպությունում»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:

Նա հիշեցրեց 2016թ. Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ընթացքում միաձայն հայտարարություն է ընդունվել, որոնցում հղում է արվել հայանպաստ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերին:

«Այնտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ո՞նց է լինում, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ՀԱՊԿ-ը, նույն Պուտինը և Լուկաշենկոն, Նազարբաևը ստորագրում են միաձայն մի փաստաթուղթ, որտեղ ներառվում էին հայաստանյան ու արցախյան շահերը, իսկ 2022թ. նոյեմբերին Նիկոլն է «իզգոյի» դերում հայտնվում, չի կարողանում նույն այդ ղեկավարների ներկայությամբ ՀԱՊԿ-ում անցկացնել մի փաստաթուղթ, որը պրոհայկակա՞ն է…»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս