
Ադրբեջանը մեկ քայլ է հեռու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից. ադրբեջանցի պատգամավոր

Այսօր Ադրբեջանն ընդամենը մեկ քայլ է հեռու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց, սակայն դրան խոչընդոտում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:
«Հայաստանը ժամանակին հետադիմական քայլ է արել՝ իր Սահմանադրության մեջ ամրագրելով «տարածքային նկրտումները [Ադրբեջանի] նկատմամբ», ինչն այսօր խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտն է: Այդ դրույթի չեղարկումը խաղաղության հասնելու հիմնական պայմանն է»,-ասել է Նովրուզովը: