ՀԱՊԿ-ում մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ 2 շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ. Փաշինյան

«Ռուսաստանի նախագահի հետ երեկ կայացած բանակցություններից  մենք տեղեկություններ ստացանք, որ կարող ենք վերադառնալ  Մեղրի-Հորադիզ-Սարդարակ-Երասխ-Օրդուբադ երկաթուղու  վերագործարկման աշխատանքներին»։

Կառավարության  հուլիսի 24-ի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ հայտնելով նաև երեկ Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից։

«Ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։

Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ ու դրական քննարկում. այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ կարող ենք գալ ընդհանուր հայտարարի։ Չնայած նրան, որ մենք հռչակագիրը չստորագրեցինք, և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով, բայց քննարկումը դրական եմ համարում. դրական եմ համարում նաև Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները և հույս ունեմ, որ դրանք արագ կիրագործենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս