
Եվրահանձնաժողովն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն, գրում է The Guardian-ը։
«Եվրոպական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պինյոյի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները կներկայացնեն այսօր ավելի ուշ սպասվող մամուլի հաղորդագրության մեջ։