Բրիտանական հատուկ ծառայությունները Հայաստանում հավաքագրել են sut.am կայքը, որը վերանվանվել է Fip.am. Հովհաննես Իշխանյան
Վավերագիր Հովհաննես Իշխանյանն ահազանգում է՝ անանուն հաքերական խմբերը հրապարակել են բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. այս փաստաթղթերի արտահոսքից բացահայտվում են հակառուսական քարոզչությանը միտված մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Այս մասին Իշխանյանն ասաց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ ընդգծելով՝ արտահոսած փաստաթղթերից պարզ է դառնում, որ բրիտանական հատուկ ծառայությունները մի շարք երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում, ծրագիր են իրականացրել 2017-2019 թվականներին։ Նրանք իրենց նպատակների համար ներգրավել են մի ինստիտուտ, որն անվանվել է բարեգործական, սակայն իրականում զբաղված է եղել ընդդեմ Ռուսաստանի քարոզչությամբ։
«Հավաքագրված են տարբեր երկրների փաստերի ստուգման հարթակները. հրապարակված է Կովկասում գործող կազմակերպությունների ցանկը, որտեղ Հայաստանից ներկայացված է sut.am կայքը, որը հետագայում անվանափոխվել է FIP.am-ի»,- ասաց Հովհաննես Իշխանյանը։
Ըստ վավերագրի՝ դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք sut.am-ից FIP. am-ի անվանափոխված կայքը հիմա ևս շարունակում է ներգրավվածմնալ բրիտանական հատուկ ծառայությունների վերը նշված ծրագրում,բայց այն, որ sut.am-ը մինչև 2019 թվականը եղելբրիտանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված կազմակերպությունների ցանկում, տեսանելի է արտահոսածև հրապարակված փաստաթղթերից։
Հիշեցնենք, որSUT.amկայքը FIP.ам-ի է անվանափոխվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ըտեղեկացրեց, որ տեղի է ունեցել sut.am կայքի վերանվանում։
«Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ (նոր ընթերցողներին «սուտ» բառով չվանելու նպատակով), չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը շարունակելու է լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը (fact checking): SUT.am-ն այսուհետ հանդես կգա նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP (անգլ․՝ Fact Investigation Platform) անվանմամբ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում