Բաժիններ՝

Դեռ ժամանակը չէ Պուտինից Ուկրաինայում հրադադար խնդրել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին դեռ վաղ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով:

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողները հարց են ուղղել Թրամփին՝ արդյոք ժամանակը չէ նորից Պուտինին խնդրել հրադադար հաստատել։

«Ինձ չի թվում, թե հիմա ժամանակն է։ Բայց ճիշտ ժամանակին, եթե ստիպված լինեմ դա անել, դա խիստ կլինի», – ասել է Թրամփը։

Անդրադառնալով իր այն պնդմանը, որ եվրոպական երկրները չպետք է նավթ գնեն Ռուսաստանից, Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիան ռուսական էներգակիրներ գնող երկրներից չէ, և վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է, որ դաշնակիցները «պետք է դադարեն նավթ գնել Ռուսաստանից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930