Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, սակայն սա չի նշանակում, որ Արցախն իր ռեսուրսները սպառել է։
«Փաստաբանների հետ շփման ժամանակ միշտ ասում էի՝ ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չի որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել: Եվ իմ փաստաբաններն ասում են՝ մենք էլ չենք հասկանում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչմանը, նշեց, որ, բնականաբար, ողջունում են այդ քայլը։
Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հերթական պիկում՝ Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Համալիրի մոտ իրավիճակը լարվեց. քաղաքացիների ու ոստիկանության միջև բախումներ սկսվեցին
«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը եղել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը, որովհետև լրագրողների աշխատանքը կարևոր է երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու, ժողովրդավարության համակարգի համար, և, ի վերջո, լրագրողների աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացին տեղեկություններ է ստանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, հետևաբար՝ այդ կերպ նաև կարողանում է վերահսկել այդ պետական մարմիններին:
ԵԽ-ն չի ընդունել պատերազմի վերջնարդյունքները, պատերազմը լուծում չէ. Կալյուրանդ
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան
Եթե հիմա կարողանայի մտնել ներս՝ թքելու էի Ադրբեջանի պատվիրակի ճակատին.Նաիրա Զոհրաբյան
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում 2020թ. արձանագրված անկման ֆոնին աճ կա, տարօրինակ կլիներ, եթե այդ աճն էլ չլիներ, բայց ավելի ցածր, քան նախորդ տարվա նվազումն էր։
Հիշեցնենք, որ երեկոյան ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ իշխանությունների կողմից «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը դեմ լինելը կանխատեսելի էր:
Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Փաշինյա՞ն, թե՞ Քոչարյան․ ո՞վ է ստում իրականում
«Շատ անկեղծ կլինեմ. Ես որոշակի հույս ունեի, որ այսպիսի հարցի վերաբերյալ ներքաղաքական օրակարգ չի լինելու, քանի որ ինքնին տեքստը այնպիսին էր, որ այն ուղղված էր բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմին: Այսինքն՝ այս հայտարարությունից կարող էին նեղսրտել միայն այդ երկու պետությունները՝ իրենց ժողովուրդներով հանդերձ»:
Օրեր առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթի մասին՝ նշելով, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Փետրվարի 22-ին Կրեմլում նախատեսվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և համապատասխան հռչակագրի ստորագրում:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի կողմից Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության տապալմանը, մի քանի դիտարկումներ արեց նիստից:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այդ շարժմանը և հարցին՝ այսօր հայությանն ի՞նչ է խանգարում կրկին ոտքի կանգնելու, նախ ասաց, որ 1921 թվականին, երբ Քաղբյուրոյի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին, անարդարության պտուղները 34 տարի առաջ հասան իրենց գագաթնակետին, որից էլ ծնվեց Արցախյան շարժումը։
Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:
Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:
Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետ կվերցնի իր այն հայտարարությունը, թե չի գնալու քննիչ հանձնաժողով, քանի որ ասելիք չունի։
«Ես կարծում եմ, որ իր հայտարարության բովանդակությամբ արդեն իսկ հաստատում է այն ենթադրյալ իրավիճակը, որը տարբեր մարդիկ ներկայացրել են, որ տեղի է ունեցել: Անհասկանալի պատճառներով ինձ ֆեյսբուքյան հարթակում արգելափակել են, և ես չեմ կարող անգամ անդրադարձ կատարել պարոն Մարուքյանի այդ հայտարարությանը, բայց արգելափակումը բացելուց հետո ես անձամբ կանդրադառնամ այդ հարցին: Մինչ այդ, կարծում եմ, նաև կանդրադառնան այն մարդիկ, որոնց թիվը քիչ չէ իրականում, ում մոտ այդ մասին խոսվել է, ում մոտ անձամբ պարոն Մարուքյանն այդ մասին խոսել է»:
Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն գեներալները, որոնք պատերազմի ժամանակ եղել են մարտադաշտում կամ մի քանի ամիս առաջ են դուրս եկել բանակից, ընդդիմադիրներ չեն։
«Եթե օրենքը թույլ չտա՝ չենք մասնակցի։ Օրենքը թույլ է տալիս, որ մասնակցում ենք, թե որ օրենք է, օրը կգա, բոլորդ կիմանաք։ Ես այստեղ ներկա եմ՝ որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։ Անդրանիկ Քոչարյանը 1992 թվականից ինձ ճանաչում է՝ որպես ռազմական գործիչ, դրա համար ինձ դիտարկում է՝ որպես փորձագետ»,- շեշտեց Սամվել Բաբայանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին՝ «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին:
Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին։