
Դոնալդ Թրամփ կրտսերը Ստամբուլում գաղտնի հանդիպում է ունեցել Էրդողանի հետ. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ չհայտարարված այցի ժամանակ, հաղորդում է Middle East Eye (MEE)-ն՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, փոխանցում է rbc.ru-ն:
Հրատարակությունը հաղորդում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի խոսքերը, ով առաջինն էր լուսաբանել այցը՝ նշելով, որ Էրդողանը «գաղտնի բանակցություններ» է վարում ԱՄՆ նախագահի ավագ որդու հետ պաղեստինյան հարցի շուրջ։
Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ Օզելը պնդել է, որ այցի արձանագրության մեջ Թրամփի որդին նկարագրվել է որպես «գործարար», սակայն նրա անունը պաշտոնապես չի նշվել։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին «Թրամփի որդու հետ գործարքներ կնքելու մեջ լոբբիստական ընկերությունների միջոցով, մինչդեռ Պաղեստինը «արյունահոսում է»»։
Օզելը նաև ասել է, որ պաղեստինյան հարցի վերաբերյալ Էրդողանը պարզապես ձևացնում է, թե քննադատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, միաժամանակ խուսափում է Դոնալդ Թրամփի դեմ որևէ հայտարարություն անելուց, որին նա անվանել է «այս հարցի իրական հովանավոր»։
Հրատարակությունը նաև մեջբերում է թուրքական աղբյուր, որը Թրամփ կրտսերի Ստամբուլ կատարած այցը անվանել է «քաղաքավարության այց»՝ պարզաբանելով, որ հանդիպման ժամանակ պաղեստինյան հարցը չի քննարկվել։