
Էստոնիան Նարվա կամրջով ավտոմոբիլային երթևեկությունը չի բացի մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը

Էստոնիան Նարվա սահմանային անցակետը չի բացի ավտոտրանսպորտի համար մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը: Այս մասին գրում է Postimees թերթը։
Ըստ հրապարակման՝ ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտը (PPA) հայտարարել է, որ «Նարվա-1» հսկիչ անցակետում կամրջի բացումն ավտոմոբիլային երթևեկության համար կապված չէ ռուսական կողմում վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ։ Դա կախված կլինի այն բանից, թե երբ կավարտվի հակամարտությունն Ուկրաինայում։
2024 թ. փետրվարից Նարվայի և Իվանգորոդի միջև կամուրջը ավտոմեքենաների համար փակ է վերակառուցման պատճառով, որը Ռուսաստանը խոստանում է ավարտել 2026 թվականին։ Սակայն Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալևը հնարավոր է համարել, որ աշխատանքները կարող են ավարտվել արդեն 2025 թվականը։
Սակայն PPA սահմանապահ ծառայության ղեկավար Վեյկո Կոմուսաարն ընդգծել է, որ տեխնիկական ժամկետները որոշիչ նշանակություն չունեն, նշում է Rus.Postimees թերթը։
Կոմուսաարի խոսքով՝ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը «իշխանություններն իմաստ չեն տեսնում ՌԴ ուղևորությունը պարզեցնելու և Նարվա կամուրջն ավտոմոբիլային երթևեկության համար բացելու մեջ»։
2024 թ. փետրվարի 1-ից էստոնառուսական սահմանի ամենաբանուկ անցակետը Նարվայում կարելի է հատել միայն ոտքով։