
Հունգարիան ցանկանում է հետևել Թրամփի օրինակին

ԱՄՆ-ին հետևելով՝ Հունգարիան մտադիր է «Անտիֆա» շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում մեջբերում է Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո Հունգարիան պաշտոնապես «Անտիֆա»-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս շարժման ներկայացուցիչները եկել են Հունգարիա, փողոցներում հարձակվել են խաղաղ մարդկանց վրա, ապա դարձել Եվրախորհրդարանի անդամներ և սկսել Բրյուսելից դասախոսություններ կարդալ հունգարացիներին»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանը ընդգծել է, որ այս իրավիճակը անընդունելի է Բուդապեշտի համար։