Բաժիններ՝

Թրամփը հույս է հայտնել, որ ԱԹՍ-ները Լեհաստանի օդային տարածք էին մտել վերահսկողության կորստի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման միջադեպը պայմանավորված է եղել ԱԹՍ-ների նկատմամբ վերահսկողության կորստով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։

«Ես չեմ կարող մեկնաբանել՝ դա սխալ էր, թե ոչ։ Դրանք չպետք է այնտեղ լինեին, եկեք խոստովանենք․․․ Հավանաբար, դրանք շարքից դուրս էին եկել։ Հուսանք, որ դա այդպես է», – ասել է նա։ Թրամփը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը «խոցվել են և ընկել Լեհաստանի տարածք»։

«Նրանք, միևնույն է, չպետք է այնտեղ գնային», – ասել է նա։

Սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր երկրի օդային տարածքը խախտած 19 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ նշելով, որ դրանք եղել են ռուսական ԱԹՍ-ներ։ Ռուսաստանը հայտարարել է, որ Լեհաստանում որևէ թիրախ խոցել չի պլանավորել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930