Ոստիկանապետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ. անհետաձգելի նախագիծն ուղարկվեց ԱԺ
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրին ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից 36 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Կառավարության այսօր ընդունած որոշմամբ՝ կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ կմտնեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի ծառայությունը։
Ներքին գործերի նախարարության կազմում ներառված ծառայությունների ղեկավարներին նշանակելու էվարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ իր պարզաբանումը ներկայացրեց, որ դրա ընդունման նպատակը պայմանավորված է նոր ստանդարտի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու հրամայականով։
«Այս որոշմամբ ոստիկանապետը կդառնա Ներքին գործերի նախարարի տեղակալ, կդառնա նաև Անվտանգության խորհրդի անդամ, կստեղծվի Ազգային գվարդիա՝ փոխարինելով ոստիկանության զորքերին։ Ազգային գվարդիան կունենա ավելի ընդլայնված գործառույթներ՝ անվտանգության ապահովման առումով»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառումը կազմում է 25.000.000 դրամ։ Ֆինանսավորման այն հատվածը, որը վերաբերում է կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունների և ոստիկանության ընթացիկ գործառույթների ու կառուցվածքի աուդիտի իրականացմանը, կատարվելու է միջազգային կազմակերպությունների միջոցով:
Կառավարության ընդունած այս որոշումը համարվեց անհետաձգելի և ուղարկվեց Ազգային ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում