Այս անձնավորությունը որևէ բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ իմ կարծիքով՝ նա նույնիսկ Արցախի տեղն էլ չգիտի, երևի Ղարաբաղում չի էլ եղել:
Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ինչի՞, պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա՝ տենամ: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, հետո ի՞նչ ենք անելու: Ջահել երեխեք եք, էլի, աշխատեք լավատես լինեք, սիրուն աղջիկ ես, փորձի լավատես լինել, դու տենց սիրուն մարդ էլ չես ունենա, մարդիդ կյանքն ուտելու ես:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե փակ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 88-ը, դեմ՝ 13-ը, իսկ անվավեր թերթիկներ չէին արձանագրվել։
Ինչո՞ւ ՀՀԿ-ն դեմ դուրս եկավ կոալիցիոն գործընկեր համարվող ՕԵԿ-ի ներկայացրած օրինագծին: Ըստ որոշ ՀՀԿ-ականների, ՕԵԿ-ն ուզում է իր վրայից գցել այդ օրենքի պատասխանատվությունը և այս փոփոխության նախագծով փորձում է ասել, որ ինքը դեմ է օրենքում ամրագրված նորմին, ըստ որի` գենդերը կարող է նաև ձեռքբերովի լինել:
Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանաջում եմ, որ ասեք՝ էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են նոյեմբերին, շուրջ երկու տարի տևած դադարից հետո, հանդիպել միմյանց հետ:
Հայաստանում իրավիճակը որպես հեղափոխական կամ նախահեղափոխական որակելն ակնհայտորեն ինքնախաբեություն է: Կարելի է հաճելի զրուցակիցներ ունենալու դեպքում նկատել, թե հեղափոխությունը, վաղ թե ուշ, անպայման կլինի:
Ռուսաստանի կառավարությունը վերջերս հանդես եկավ մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնությունը շատ անմիջականորեն վերաբերում է նաև մեզ` հայերիս։
Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը հասկացել է «երջանկության գաղտնիքը», որը, ընդհանուր առմամբ, կայանում է լծակներ ունեցող պաշտոնյաների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ:
2007 թվականից սկսած՝ մշտապես աշխարհի ամենառազմականացված երկիր է ճանաչվում Իսրայելը:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ջ. Հեֆֆերնը նկատեց, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Մեր հարցին՝ ոստիկանությունն ավելի հանդուրժո՞ղ է դարձել, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»։
Մինչ հասարակությունը քննարկում էր Շանթ Հարությունյանի` հեղափոխություն կատարելու փորձը, հանրապետությունում տեղի ունեցավ մեկ այլ հեղափոխություն։ Ոչ բռնի ճանապարհով, այլ միանգամայն քաղաքակիրթ։ Եվ ոչ թե փողոցում, այլ, ինչպես ընդունված է ասել, մտածողության մեջ։
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել նրան այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ:
Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել քաղաքականության ձևի ու բովանդակության հավասարակշռության խախտում, ինչն առաջացրել է վակուում, որը ժամանակ առ ժամանակ լցվելու է գուցե շատ ավելի հզոր պայթյուններով, քան Մաշտոցի պողոտայում հնչած ճայթոցները:
Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ի՞նչ անել: Չենք կարող, չէ՞, ծովը դեպի ձեզ բերել: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք:
168.am-ի հետ զրույցում կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն, ասաց որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել շտապուժօգնության մեքենայով։
ՀՀ շինարարության անկման և տնտեսական աճի դանդաղման մեղքը մեր իշխանությունները փորձում են բարդել միջազգային կառույցների վրա
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Նա հայտարարել էր, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի բենզինով լի շշերից, քարից, «փայտից ու ռագատկից, մարգանցովկա բրոնզից» այլ զենք չունեն, ապա նաև զգուշացրել էր. «Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց ավտոմատով, զենքով կռվելույա իրանց դեմ:
Այս պահին Մաշտոցի պողոտան դեռևս փակ է, այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Այս պահին Մաշտոցի պողոտայում արտակարգ իրավիճակ է: Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ այս պահին բենզինով լի շշեր են պայթեցնում, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել Բաղրամյան պողոտա:
Շանթ Հարությունյանն ասում է, որ մտադիր է վառվող բենզինի շշերով պայթեցնել Հայաստանի նախագահի նստավայրը: Գայ Ֆոքսի և նրա համախոհների պլանը բացահայտվեց և նրանք դատապարտվեցին մահապատժի: Շ. Հարությունյանն աչքի առաջ ունենալով սպանվելու հեռանկարը, հավատում է, որ իրեն հաջողվելու է իրականացնել իր պլանը:
168.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել Գորիսի նախկին քաղաքապետից որպես փոխհատուցում գումար պահանջել: Ի պատասխան Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Նախ՝ նա քաղաքապետ չի եղել նախկինում, գործկոմի նախագահ է եղել երկու տարի…»:
Այսօր Աժ էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, նա մտել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ և շուրջ 20 րոպե նրա հետ առանձնազրույց ունեցել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանին խնդրեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, թե ՊԵԿ-ը 76 մլդ դրամով թերակատարել է բյուջեն հարկերի հավագրումը։ Տեղից նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջամտեց. «Ճիշտ չէ, անցեք հաջորդին»։
Պաշտոնատար անձինք փնտրում են քեմալական շարժումից հետո երկիրը լքած հայ ընտանիքների ոսկիները և անձնական այլ իրեր:
65-ամյա Ռիմա Թալանչյանը օրեր առաջ նամակ է գրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և մինչև նոյեմբերի 5-ը նրան ժամանակ է տվել նամակին արձագանքելու համար, հակառակ դեպքում՝ «Իմ տան մեջ սպանելու եմ 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան հիվանդ որդուս, այնուհետև ես եմ ինքնասպան լինելու»:
Անգամ վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանից գնում են ոչ միայն գործազուրկները, այլև առաջին հերթին` գործ ունեցող մարդիկ։
Հայաստանում այլևս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»:
«Մի վախեցի, բալիկ ջան, ես ստեղ 30 տարի գիշերներ եմ լուսացրել: Այ սենց են ապրում մեր երկրի` թոշակի հույսին մնացած ծերերը: Ես չգիտեմ` ինչ բան ա լույսը, գազը, հեռուստացույցը»,- ասում է 75-ամյա միայնակ թոշակառուն: