Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի և հարակից երկու գյուղերի բնակիչներ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, փակել էին Լոռի-Վրաստան ճանապարհը՝ պատկան մարմիններից պահանջելով բարեկարգել ճանապարհները, քանի որ ամեն օր քանդած ճանապարհներով հնարավոր չէ երթևեկել։
Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր»:
Միջազգային տարբեր դերակատարներ խոսում են Արցախի հարցի՝ բաց լինելու մասին. քանի կար Արցախը, Հայաստանն այլ կշիռ ուներ. Տիգրան Աբրահամյան
Ցանկացած իշխանություն, երբ զսպված չէ օրենքով ու մարդու իրավունքներով, անկախ նրանից՝ ով ուզում է լինի՝ հակված է լինելու չարաշահել իշխանությունը, «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած «Քաղաքական իրավունքները և հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, և բնական է՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Միացյալ Նահանգները պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, ինչպես պետք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ մեզ՝ իր ռազմավարական դաշնակցից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«COP-29-ը Բաքվում. ի՞նչ էր ուզում և ի՞նչ ստացավ Ադրբեջանը». թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ
«Ռուսական ռազմաբազան դեռևս Սիրիայում է, և դա չի խանգարում որոշակի պրոցեսների: Խոսքը նաև Իրանի մասին է, որը բազմիցս ասել է, որ Հայաստանի տարածքային փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, բայց Իրանի համար կարմիր գիծ էր Սուլեյմանին, Համասի առաջնորդը, Սիրիան, Հեզբոլլահը և այլն: Մնում է մի պահ մեր տարածաշրջանում՝ Բոլթոնի քարտեզը, որը նա դրել է Փաշինյանի առջև, և Փաշինյանն ինքն էր ասել, որ օր է գալու՝ Իրանի դեմ ճանապարհը փակվելու է: Ոնց է փակվելու՝ բոլորի համար պարզ է: Հավանական է «Զանգեզուրի միջանցքը»»:
«Թուրքիայի հաջորդ թիրախը Սյունիքն է, այնպես որ՝ Փաշինյանի ու նրա ընտանիքի ռեալիթի շոուները ցուցադրվում են մեկ նպատակով՝ հանրությանը զբաղեցնել իրենցով, փիփերթով, տոլմայով, ուրախանան տոնածառով, որ չմտահոգվեն, որ Սիրիան կորցնելուց հետո հաջորդ թիրախը Իրանն է լինելու և մենք՝ որպես միջանկյալ մի փոքր խնդիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է:
Սիրիայում 13 տարի շարունակվող պատերազմի և նույնքան տևած Բաշար ալ Ասադի կառավարության դիմադրության տապալումը 13 օրվա ընթացքում մեծ ցնցում դարձավ ողջ աշխարհի համար։
«Թուրքիան բավականին լուրջ ձեռքբերումներ ունի Սիրիայում, և հիմնական խնդիրն այս պահին միայն քրդական հարցն է»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով մերձավորարևելյան վերջին զարգացումներին՝ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մենք` տարածաշրջանի պետություններս, գերտերություններն ու բոլոր այն խաղացողները, ովքեր մեր տարածաշրջանում շահեր ունեն, գոնե մեր իսկ գործած սխալների վրա պիտի հասկանանք, թե ինչ չի կարելի անել:
«Իշխանությունը փրայմըրիզով նպատակ ունի մի քանի մարդու առաջ քաշել, նրանցից մեկին կնշանակեն համայնքապետ, որն ընտրություններին ընդառաջ կփորձի առաջ տանել ՔՊ-ին։ Այս քաղաքական ուժը, որպես այդպիսին իրենից արդեն ոչինչ չի ներկայացնում, ուզում են ՔՊ-ն փոխարինել, այսպես կոչված՝ Գյումրու Ավինյանով»։
Կիրակոսյանը՝ Ստատուտի վավերացումից հետո Ալիևի դեմ հնարավոր հայցի և Պուտինի ձերբակալության մասին
Ինքնիշխանությունը ոչ թե կուրծք ծեծելն է, այլ ուրիշներին այդ «կրծքին» դիպչելու արգելքը. Արմեն Աշոտյան
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական նկրտումներին և դրա ենթադրվող ազդեցությանը նաև մեր տարածաշրջանի վրա, շեշտեց․ «Թուրքական կողմը զարգացնելով իր հաղթանակները՝ իրականացնելու է բոլոր ծրագրերը, իսկ Սյունիքի օտարումն այդ թվում է։ Ադրբեջանը պատրաստ է, շատ վաղուց պատրաստվում էր, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք, սակայն հարցն այն է՝ ինչքանով են ՀՀ իշխանությունները պատրաստ դիմավորել «թանկարժեք հյուրերին»։
«Պատահական չեմ նշել, որ եթե միջազգային հանրությունը նայում է, թե ինչպես են միջազգային ահաբեկիչները ոտքով քայլելով հասնում Դամասկոս, և դա համարում է նորմալ, մի օր էլ այդ ահաբեկիչները ոտքով քայլելով՝ հասնելու են Արտաշատի տակ, եթե այնտեղ չլինի 102-րդ բազան։ Դրա համար պայքար է տարվում այդ բազան հանելու համար, այն չլինելու պարագայում հաջորդ օրը Թուրքիան հատուկ ռազմական գործողություն է իրականացնելու Հայաստանի տարածքում, և Էրդողանը նույն դեմքով հայտարարելու է, որ իրենք ՀՀ տարածքների վրա աչք չունեն»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Մարդկանց զրկել են իրենց հող ու ջրից, տուն ու տեղից՝ մի քանի հազար դրամ օգնություն են տալիս, կարծում են՝ մեծ գործ են անում։ Մի բան էլ՝ շնորհակալություն են ակնկալում, զարմանում են, թե ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ են բողոքում։ Ուզում են անձեն-անձուն համակերպվեն այն աղետի հետ, որը բերել են այդ մարդկանց գլխին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Բաշար Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել։
«Ամենաահավորն այն է, որ Փաշինյանն ինչից խոսում է, հակառակն է անում. ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», կորցրեցինք, հանձնեց: Հիմա ինքն անդադար ինքնիշխանությունից է խոսում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես բազմիցս խնդրել եմ չմեկնաբանել այդ բիոզանգվածի (Նիկոլ Փաշինյանի,- խմբ.) հայտարարությունները, բայց նա ամեն ինչ տանում է հրաշալի, ինչպես ծրագրված է իր հովանավորների կողմից։ Ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանից ստանա սպառողական հասարակություն։ Սյունիքն իրենք Արցախի հետ միասին դարձնելու են պոլիգոն՝ հակաիրանական գործողությունների համար»։
Մի շարք հասարակական կազմակերպություններ հերթական անգամ ֆինանսավորում են ստացել Փաշինյանի աշխատակազմից։ Այս անգամ 2024 թվականի բյուջեով Փաշինյանի աշխատակազմի համար նախատեսված գումարից 6 միլիոն 400.000 դրամ է հատկացվել մի շարք հասաակական կազմակերպությունների։
Կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ միջոցներ չի նախատեսում, որպեսզի ավելացնի սոցիալական խոցելի խավերի օժանդակությունները։ Այս մարդկանց համար բյուջեում փող չի գտնվում, մինչդեռ՝ գումարներ չեն խնայում իրենց հաճույքների վրա ճոխ ծախսեր անելու համար։
Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.
Օրերս մամուլը վեր էր հանել ներիշխանական «ռակիրովկաների» թեման՝ մասնավորապես արձանագրելով․ «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։
«Ոչուփուչ Ալիևը ցանկացած առիթով օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, սրանք վախենում են մի խոսք ասեն Բաքվում պահվող մեր պատանդների, գերիների մասին։ Վախենում են խոսք ասեն դաշտային ու Լեռնային Արցախի մասին, խոսք ասեն Սյունիքի զավթված տարածքների, Նախիջևանի, էլ չեմ ասում՝ Արևմտյան Հայաստանի մասին։ Հետո կպարզվի, թե ինչո՞ւ չեն խոսում, այս լռության պատճառները հետո կպարզվի»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։
Վիրահատության ժամանակ կամ տեղադրելու պահին՝ ցավը բնական է։ Լնդային վիրահատության դեպքում, որպեսզի կարողանանք իմպլանտ տեղադրել, մի քիչ ագրեսիվ ձևով է լինում և առաջիկա 2-3 օրերի ընթացքում սպասվում են ցավեր, այտուց։ Սովորաբար մեկ շաբաթից ցավերն անցնում են, բայց եթե կրկնվում են, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ են, որոնք վիրահատության հետ կապ չունեն։ Կամ բորբոքումներ են առաջանում, կամ փափուկ հյուսվածքների, նյարդի վնասվածք է եղել միջամտության ժամանակ։
Ավելի վաղ CNN-ը և Al Jazeera-ն հայտնում էին, տարածվում էին նաև տեսանյութեր, որ քաղաքի օդանավակայանում «քաոս» է՝ տասնյակ մարդիկ արագ անցնում էինն օդանավակայանի հսկիչ կետերով, որտեղ անձնակազմ գրեթե չկար։AFP-ն, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, հայտնում է, որ կառավարության սպաներն ու զինվորները լքել են մայրաքաղաքի օդանավակայանը։