Իրաքում լռության օր է հայտարարվել նոյեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեկնարկից առաջ
Իրաքում լռության օր է սկսվել 2005 թվականից ի վեր Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) վեցերորդ ընտրություններից առաջ․ ընտրությունները կսկսվեն նոյեմբերի 9-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, որի ընթացքում մոտ 7800 թեկնածու կպայքարի 329 տեղի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ քվեարկությունը սկզբում կվերաբերի անվտանգության աշխատակիցներին և ներքին տեղահանված անձանց, որոնց ընդհանուր թիվն, ըստ գնահատականների, կազմում է ավելի քան 1.3 միլիոն մարդ։
Ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 11-ին, որին մասնակցելու իրավունք ունի ընտրելու տարիքի ավելի քան 29 միլիոն իրաքցի քաղաքացի: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններից առաջ ավելի քան 21 միլիոն մարդ արդեն թարմացրել է կենսաչափական տվյալները:
Նշվում է, որ թեկնածուների մոտավորապես 40%-ը 40 տարեկանից փոքր են, ինչն, ըստ դիտորդների, կարող է վկայել երիտասարդ սերնդի ցանկության մասին՝ մասնակցելու երկրի կոռուպցիայի և սոցիալական ու հանրային ծառայությունների վատթարացման հետ կապված խնդիրների լուծմանը։
Ըստ իշխանության բաժանման ոչ պաշտոնական համակարգի՝ հանրապետության նախագահը նշանակվում է Իրաքի քրդերի, կառավարության ղեկավարը՝ շիաների, իսկ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սուննի։

