«Փաշինյանը վազեց Պուտինի ծնունդին՝ ձեռքը լպստելու, մինչև հարմար առիթ լինի՝ կծի». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ վիճակում են:

«Առնվազն 2 հակառուսական քայլ կարող եմ նշել, որ վերջին 3 ամսում Փաշինյանն արել է. ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելն է, ռուս զինվորականներին՝ Սյունիքից. բավականին խոշոր զորամիավորում հանվեց Սյունիքից: Հիմա որևէ ռուս զինվորական որևէ ձևով այնտեղ ներկա չէ: Երկրորդ՝ բոլոր ռուսական նախաձեռնությունների սաբոտաժ՝ Փաշինյանի կողմից՝ բոլոր ասպարեզներում: Ինչո՞ւ Փաշինյանը գնաց ՌԴ, որովհետև ՌԴ-ն ունի լծակներ Հայաստանի վրա, որը թույլ չի տալիս Փաշինյանին շատ արագ անցնել նրան, ինչ ինքը երազում է: Այն աստիճանի է, որ նույնիսկ Փաշինյանի եվրոպացի գործընկերներն ասում են՝ այդքան արագ մի արի, որովհետև այն, ինչ ուզում ես մեզնից ստանալ, չենք կարող ապահովել: Այստեղ խնդիրն անվտանգային է. անվտանգության հարցը Փաշինյանը դեռևս չի կարողանում ապահովել, որովհետև ԵՄ-ն և ԱՄՆ-ը ցանկություն չունեն Հայաստանը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Այո, ՌԴ-ն այնպես չի պահում իրեն, ինչպես բոլորս կցանկանայինք, բայց դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, իսկ սուբյեկտիվ պատճառների մեծ մասը մեր կառավարության մեղքն է, որն իր հակառուսականությամբ չափն անցնել է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, բայց Հայաստանը հրաժարվել է 2 փաստաթղթի միանալ: Այստեղ էլ Հայաստանն իր դեմարշն է արել»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է՝ Արցախն Ադրբեջանինը չէ՝ արցախահայությանն է. «Արցախն այն տարածքն է, որի վրա հակումներ ունեցող Ադրբեջանը հերթում վերջինն է, այսինքն՝ եթե տարածաշրջանի պետություններն սկսեն վիճել՝ Արցախն ում տարածքն է, այստեղ Ադրբեջանը վերջին տեղում է լինելու, որովհետև ինքն Արցախի հետ բացարձակապես կապ չունի:

Հայաստանի իշխանությունները գնում են «զրո պրոբլեմ»-ի ճանապարհով, բայց իրականում հազար խնդիր սարքեցին՝ առանց հասկանալու, որ այս տարածաշրջանում երբ զիջում ես՝ քեզ համարում են թույլ և ավելի շատ են քեզանից ուզում: Հիմա գնում է Հայաստանի թրքացում, և եթե այսպես շարունակվի, ապա մեկ-երկու սերունդ հետո այստեղ լինելու է Աջարիա կամ Կարս: Հաշվի առնելով, որ ժողովրդի դիմադրությունն անջատած է, բոլորին նստացրել են «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքի վրա, իսկ հացն ապահովելու է Թուրքիան, ապա թրքացումն արագ տեմպերով գնալու է: Իսկ թրքացումը սկսվեց այն օրվանից, երբ Հայաստանում իշխանության բերվեց թուրքական կուսակցությունը, որը 1998թ. պարտվել էր, 2018-ին պարտվել էր, բայց վերաձևավորվելով՝ հաղթանակ տարավ: Նկատի ունեմ ՀՀՇ-ին, Լևոն Տեր-Պետրոսյանին և իրենց հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին»:

Նա ընդգծեց. «Գլոբալ առումով ՌԴ-ն թքած ունի Փաշինյանի վրա, որովհետև հիմա այլ հարցեր է լուծում. ինչ-որ տիզի վրա ուշադրություն դարձնել, երբ դու աշխարհաքաղաքական պատերազմի մեջ ես, ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ հավես: Փաշինյանին գցել են բարի և չար քննիչի մոտ, բարին Թուրքիան է, չարը՝ Ադրբեջանը, և պինգպոնգի նման այստեղից այնտեղ է գնում: Պարզ է, որ Թուրքիան Ադրբեջանի մեծ եղբայրն է, և պարզ է, որ այնտեղ, որտեղ Ադրբեջանը պետք է կոշտ դիրքորոշում ունենա, Փաշինյանը վազում է դեպի Էրդողան, ասում է՝ մի բան արա, իրենք վատն են, իսկ դու ինձ ժպտում ես, գիրք ես նվիրում: Բայց գաղափարապես, ի բնե Փաշինյանը կրում է թուրքական մենթալիտետ, և իր համար հոգեհարազատ է ոչ թե ՌԴ-ն կամ Իրանը, այլ Թուրքիան և Ադրբեջանը:

Ինքը շատ լավ տիրապետում է և արդեն սկսել է օգտագործել նույն թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը՝ երբ թույլ ես՝ ձեռքը լպստի, երբ ուժեղ ես՝ կծի, և տեսնում ենք, որ Հայաստանը ՌԴ-ի հետ մոտավորապես նույն ձև է իրեն պահում: Հենց հասկանում է, որ չի կարողանում, վազում է Պուտինի ծնունդին, սկսում է ձեռքը լպստել, մինչև հարմար առիթ լինի՝ կծի: Բայց իրական տուժողը դրանից մոլորված հայ ժողովուրդն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս